20 տուժող, մեղադրյալ չկա․ Եռաբլուրի գործով ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2026 | 10:49
Լարս ավտոճանապարհը փակ է
25.04.2026 | 10:26
Դատարանը հաստատել է հաշտությունը․ Աղայան փողոցի հողամասն ու 97 նկուղային տարածքը կվերադարձվեն պետությանը
25.04.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
25.04.2026 | 09:21
Դավիթ Չալոյանն ապրիլի 24-ին հաղթել է թուրք բռնցքամարտիկի ու դուրս եկել կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
Բոլորը

«Եռաբլուրի գործով» ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի հանցակազմի բացակայության հիմքով, հայտնում է գործով ծնողների ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանը ֆեյսբուքի գրառմամբ նաև նշում է, որ ծանոթացման նպատակով գործով ներկայացուցչին են տրամադրվել քրեական վարույթի նյութերը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի համար կանխատեսելի էր քրեական հետապնդում չհարուցելու որոշումը։ Նրա խոսքով՝ ակնհայտ է նաև, որ այս ամենը քաղաքական որոշում է։ Կարապետյանցը հիշեցնում է՝ միջադեպից հետո գործադիր և օրենսդիր մարմինների մի շարք ներկայացուցիչներ շնորհակալություն էին հայտնում Ոստիկանությանը բացառիկ պրոֆեսիոնալ աշխատանքի համար, և ակնհայտ էր, որ այդ ամենից հետո որևէ մեկը չէր կարող պատասխանատվության ենթարկվել։

Վերջին տարիներին ստեղծվել է մի իրավիճակ, որ թե՛ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրող ոստիկանները, թե՛ բաժիններում բռնություն գործադրող, խոշտանգումներ իրականացրած ոստիկանններն ընդհանրապես չեն պատժվում և երբեմն նույնիսկ խրախուսվում են՝ ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նրա համար ևս զարմանալի չէ «Եռաբլուրի գործով» ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը։

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում երեկ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը խորհրդարանի ամբիոնից անդրադառնալով Ոստիկանության կողմից ուժի կիրառման դեպքերին՝ պնդեց, թե Ոստիկանությունը երբևիցե նման գրագետ ձևով չի աշխատել։

Նինա Կարապետյանցը հիշեցնում է նաև վերջին շրջանում համացանցում բռնության կոչերի համար հարուցված քրեական գործերն ու կալանավորումները, այն դեպքում, երբ Ազգային ժողովում իշխանության ներկայացուցիչները պարբերաբար սպառնալիքներ են հնչեցնում, բայց այդպես էլ նրանցից ոչ մեկը չի ենթարկվել պատասխանատվության։

Հիշեցնենք, որ 2022-ի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը վաղ առավոտյան Ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ «Եռաբլուր»-ից բերման էին ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների հարազատների, որոնք փորձում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին մուտք գործել զինվորական պանթեոն։

Փաստի առթիվ հարուցված քրեական գործով որևէ անձ մեղադրյալի աթոռին չի հայտնվել, այնինչ տուժող է ճանաչվել ծնողներից 20-ը։ Ոստիկանությունն իր հերթին Վարչական դատարան էր դիմել՝ զինծառայողների հարազատներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան