Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել անհարգելի պատճառով դատական նիստերից բացակայած դատախազի նկատմամբ

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 17-ի որոշման հիման վրա՝ Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը, պատշաճ ծանուցված լինելով դատական նիստերի օրերի ու ժամերի մասին, առանց հարգելի պատճառի չի մասնակցել երկու դատական նիստի:
Կարգապահական վարույթի արդյունքները 2023 թվականի նոյեմբերի 8-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:

Էթիկայի հանձնաժողովի՝ 2023 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ հաստատվել է կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը:

Գլխավոր դատախազի՝ 2023 թվականի նոյեմբերի 15-ի հրամանով՝ Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: