Լոնդոնում ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական երկխոսության առաջին նիստի արդյունքներով համատեղ հայտարարություն է ընդունվել․ ինչ հարցեր են ներառվել

Լուրեր

04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
Բոլորը

Նոյեմբերի 13-ին Լոնդոնում Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության առաջին նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսություն

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Լոնդոն, 13-ը նոյեմբերի

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ն․Գ․ Արարատ Միրզոյանի՝ Լոնդոն կատարած պաշտոնական այցի շրջանակներում 2023 թվականի նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության անդրանիկ հանդիպումը։

Այս ռազմավարական երկխոսությունը մեկնարկը հնարավորություն էր արձանագրելու մեր երկու ժողովրդավարական երկրների միջև ամուր համագործակցությունն ու բարեկամությունը: Ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ազատություններին առնչվող սպառնալիքների համընդանուր աճի պայմաններում մենք ձգտում ենք պաշտպանել մեր քաղաքացիներին՝ միասին աշխատելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Այժմ առավել, քան երբևէ կարևոր է ոչ միայն առևտրի և կայունության ամրապնդումը, այլև մեր ընդհանուր առանցքային արժեքների պաշտպանությունը: Մենք վերահաստատել ենք առաջիկա տարիների ընթացքում մեր գործընկերությունը զարգացնելու ձգտումը:

Երկխոսության ընթացքում նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համաշխարհային և տարածաշրջանային մի շարք հարցերը, ինչպես նաև այն ուղիները, որոնցով Հայաստանը և Միացյալ Թագավորությունը կարող են միասին աշխատել ապագայում: Դրանք ներառում են՝

Կառավարման և օրենքի գերակայության ոլորտը, որտեղ Միացյալ Թագավորությանը աջակցում է Հայաստանում հանրային ծառայությունների թվայնացմանը և արդիականացմանը, ոստիկանական ուժերում գենդերային հավասարության բարելավմանը, և շուտով կսկսի աշխատել Հայաստանի սահմանների կառավարման կարողությունների աջակցությունը՝ ուղղված անվտանգության և միգրացիայի հարցերի լուծմանը:

Հայաստան-ՄԹ համագործակցություն պաշտպանության ոլորտում, որը շարունակում է ընդլայնվել՝ ավելացնելով անգլերենի ուսուցում անցնող ՀՀ զինված ուժերի, պաշտպանության նախարարության և ոստիկանության (ՆԳՆ) աշխատակիցների թիվը, ՄԹ ավագ և կրտսեր հրամանատարական կազմի ղեկավարության և առաջնորդության դասընթացները, ինչպես նաև բազմազգ խաղաղապահ և ականազերծման փաթեթները: Երկու կողմերն ակնկալում են այս ամսվա վերջին իրականացնել Հայաստան-ՄԹ գլխավոր շտաբերի միջև բանակցությունների վեցերորդ փուլը:

Առևտրատնտեսական կապերի ոլորտը, մասնավորապես վերջերս Լոնդոնում կայացած Հայաստան-ՄԹ գործարար համաժողովը, որտեղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և գործարարության և առևտրի հարցերով պետնախարար Կոմս Մինտոն ողջունեցին հայ և բրիտանացի գործարարներին՝ քննարկելու մեր երկրների միջև առևտրային և ներդրումային հնարավորությունների լայն շրջանակը:

Նախարարները համակարծիք են Ալմա Աթայի հռչակագրով ամրագրված՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմաններրի անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման բացարձակ անհրաժեշտության, ինչպես նաև յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգանքի վրա հիմնված՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում:

Եվրոպայի հարցերով նախարարն ընդգծել է երկարատև հակամարտությունից տուժածներին աջակցելու Միացյալ Թագավորության հանձնառությունը, այդ թվում սեպտեմբերին հայտարարված՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին 1 միլիոն ֆունտ ստերլինգ ֆինանսավորման միջոցով:

Եվ վերջում, երկու կողմերն ակնկալում են ամրապնդել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերություններն այս ռազմավարական երկխոսության մեկնարկի շրջանակներից դուրս, ներառյալ Եվրոպայի հարցերով նախարարի՝ Հայաստան առաջիկա այցի և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) միջոցով, որը միասնաբար հույս ունենք կյանքի կոչել առաջիկա ամիսներին։