Գագիկ Ջհանգիրյանը «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ խոսելու որոշում դեռ չունի

Լուրեր

14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ինչպես արդեն հայտնել ենք, այս պահին Շենգավիթի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդության քննությունը։

Դատական նիստը, հիշեցնենք, մեկնարկել էր երեկ գիշերը, այն բանից հետո, երբ Քոչարյանը ՀՔԾ-ում կարճատև հարցաքննվել էր, սակայն տեղեկանալով, որ իր կարգավիճակը փոխվում է ՝ վկայից մեղադրյալի, հրաժարվել էր ցուցմունք տալ։ Քոչարյանը չէր ներկայացել երեկվա դատական նիստին, քանի որ ինչպես նրա փաստաբանն էր նշել, պատշաճ ծանուցված չէր եղել։ Այսօր, սակայն, նա ներկայացել է դատարան և այժմ մասնակցում է դատական նիստին։

Ի՞նչ է մտածում այս զարգացումների մասին ԱԺ ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին զինդատախազ, «Մարտի 1»-ի գործով կալանավորված Գագիկ Ջհանգիրյանը, որը ԱԺ ամբիոնից մշտապես բարձրաձայնել է ժողովրդի վրա կրակելու հրաման տվողներին պատասխանատվության ենթարկելու մասին, Factor.am-ը փորձեց պարզել պարոն Ջհանգիրյանից, որը, սակայն, չցանկացավ մեկնաբանություն տալ:

«Ես այս պահին խոսելու որոշում դեռ չունեմ։ Երբ նման որոշում կայացնեմ, կխոսեմ»,- փոխանցեց պարոն Ջհանգիրյանը և շտապեց անջատել հեռախոսը։

Աղավնի Սուքիասյան