ԵՄ երկրների ԱԳ նախարարները Բրյուսելում կքննարկեն Երևանի ու Բաքվի միջև բանակցությունները
Քաղաքականություն
13.11.2023 | 11:30ԵՄ ԱԳ նախարարներն այսօր Բրյուսելում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները, ինչպես նաև ԵՄ աջակցությունը Երևանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
Դիվանագետը հայտնել է, որ Եվրամիությունը կարող է ընդլայնել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ի պատասխան «հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Ադրբեջանի կողմից սպառնալիքներին»։
Բացի այդ, ԵՄ ներկայացուցչի խոսքով, միությունը քննարկում է, թե ինչպես աջակցել Հայաստանին իր դիմակայունության ամրապնդման հարցում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։