148 հազար դոլար՝ կամրջի լուսավորության համար․ հերթական խոշոր ծախսը նվազող ֆինանսավորման պայմաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 18:47
Մոսկվան Երևանին մեղադրում է Ուկրաինայի հետ, իբր, «սիրախաղի և շանտաժի մեջ»
06.08.2026 | 18:43
Ռուբինյանը Մատվիենկոյին մտահոգություն է հայտնել ՌԴ շուկա հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների առնչությամ
06.08.2026 | 18:38
«Բարսելոնան» ու «Ռեալը» նույն գումարն են առաջարկել Ռոդրիի տրանսֆերի համար
06.08.2026 | 18:30
Արամը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն ա. Կարապետյանը՝ Վարդևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:23
Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը․ Ալխաս Ղազարյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:38
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում
06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
Բոլորը

«Հաղթանակ» կամուրջը լուսավորելու համար Երևանի քաղաքապետարանի բյուջեից շուրջ 148 հազար դոլար կամ 60 միլիոն դրամ կհատկացվի։ Միայն լուսավորության ապահովման բազմամիլիոնանոց պայմանագիրը կնքվել է «Ավետիսյան Շին Մոնտաժ» ընկերության հետ։ Ընկերությունն ընտրվել է մրցույթով․ մասնակից մյուս ընկերությունն առաջարկել էր 66 միլիոն դրամ։

Որ «Հաղթանակ» կամուրջը գեղարվեստական լուսավորություն է ունենալու, մոտ մեկ շաբաթ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ։ Սակայն գույների վերաբերյալ քաղաքացիների քննադատական ու երգիծական մեկնաբանություններից հետո Գրիգորյանը հեռացրեց տեսանյութն ու գրառումը։

Քաղաքապետարանի և «Ավետիսյան Շին Մոնտաժ» ընկերության միջև պայմանագիրը կնքվել է հուլիսի 13-ին։ «Հաղթանակ» կամուրջը ներառված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրառմամբ տեղեկացրել է, որ կամրջի գեղարվեստական լուսավորության արդիականացման էսքիզային տարբերակը հուլիսի 4-ին ներկայացվել է ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդին և ստացել դրական եզրակացություն:

««Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորությունը պարունակում է 3 գույն՝ իր 1 600 000 երանգներով: Գաղափարը կյանքի կոչելու արդյունքում հնարավորություն կընձեռվի յուրաքանչյուր օր, ինչպես նաև պետական տոնացույցով նախատեսված օրերին և մեր երկիր ժամանող պաշտոնական պատվիրակությունների այցերի ընթացքում կամուրջը ձևավորել տվյալ երկրների խորհրդանիշերով և համահունչ թեմատիկ այլ լուծումներով»,- գրել է Հայկ Կոստանյանը։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի կարծիքով՝ քաղաքապետարանը ճիշտ չի գնահատում համայնքի առաջնահերթությունները, ու թեև պայմանագիրը կնքվել է հուլիսին, բայց այս պայմաններում, ըստ նրա, նպատակահարմար չէր 148 հազար դոլար ծախսել միայն կամրջի լուսավորությունն ապահովելու համար։

Ավագանու անդամի խոսքով՝ սա պարզապես գումարի վատնում է, կան այլ առաջնահերթություններ, որոնք, սակայն, անտեսվել են։ Հիշեցնում է՝ 2020 թվականի պատերազմից հետո Երևանի քաղաքապետարանը գումար էր հատկացրել Ստեփանակերտին, հիմա էլ, նրա կարծիքով, համայնքային բյուջեից կարող էր գումար տրամադրվել բռնի տեղահանված արցախահայերի կարիքների լուծման համար։

Երևանին հատկացվող դոտացիան կառավարությունը մոտ 5 մլրդ դրամով նվազեցնում է՝ 13 մլրդ 430 մլն դրամից հասցնելով 8 մլրդ 436 մլնի: Էականորեն նվազեցվում են սուբվենցիաները, որոնք նախկինում տրվում էին Երևանին։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում 2024 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել էր, որ ֆունդամենտալ լուծում չգտնելու դեպքում ստիպված կլինեն անցնել ճգնաժամային կառավարման։ Ավինյանն անգամ նամակով դիմել էր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանին՝ մանկապարտեզների և կապիտալ այլ ծրագրեր իրականացնելու աջակցություն ստանալու համար։ Ի պատասխան՝ ֆինանսների նախարարն ասել էր, որ պիտի վերանայեն առաջնահերթությունները և ըստ այդմ որոշեն։ Բայց և շեշտել էր՝ մանկապարտեզի վերանորոգման համար պահանջված գումարի կեսը կարող են հատկացնել։

Գրիգոր Երիցյանի խոսքով՝ այս իրավիճակը ստեղծվել է ոչ թե գումարի սղության, այլ կառավարման ճգնաժամի պատճառով։

Շուտով Երևանի քաղաքապետարանում կսկսվեն 2024-ի բյուջեի քննարկումները։ Ավագանու անդամն ասում է՝ իրենց խմբակցությունը հետևողական կլինի ծախսերն արդյունավետ կազմակերպելու հարցում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան