3000 դրամ կաշառքի գործը Հակակոռուպցիոն դատարան է ուղարկվել

Լուրեր

04.06.2026 | 22:22
Սամվել Կարապետյանը հաղթելու է և տեղափոխվի Հայաստան. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:10
Հայկ Մարությանը հեռացավ բանավեճից` բացման խոսքից հետո և Փաշինյանին բանավեճի հրավիրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 21:57
CIES․ Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները
04.06.2026 | 21:44
Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա
04.06.2026 | 21:30
Եզրափակիչ բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 21:20
Բայրամովը հուլիսին Մոսկվա կայցելի
04.06.2026 | 21:07
Չկողմնորոշված ընտրողների մոտ ՔՊ-ն առաջատար է մնում․ ArmES-ի նոր հետազոտությունը
04.06.2026 | 20:53
Քարոզի գինը․ ինչքան փող են ծախսել քաղաքական ուժերն ընտրարշավի վրա
04.06.2026 | 20:39
Գերմանիան առաջին անգամ չի ընտրվել ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ․ դրա համար Բեռլինը մեղադրում է ՌԴ-ին
04.06.2026 | 20:30
ՌԴ-ի հետ տնտեսական պատերազմ չի սպասվում․ չեմ կարծում՝ ՌԴ-ն թշնամական քաղաքականություն կվարի հայ ժողովրդի նկատմամբ․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 20:17
Փաստաբանն ահազանգում է՝ Արթուր Օսիպյանի կյանքի համար լուրջ վտանգ է առկա
04.06.2026 | 20:07
ՊՆ-ն պարզաբանում է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ներկայության նպատակը
04.06.2026 | 20:00
Ընտրատեղամասը՝ բանտում. ինչպես է կազմակերպվում կալանավորների և դատապարտյալների քվերակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 19:52
ՀԱԿ-ը դատապարտել է Մասիսում և Արթիկում ընդդիմադիրների նկատմամբ բռնության դեպքերը
04.06.2026 | 19:41
Մեր երկիրը կարիք ունի արդարության ու ճշմարտության` իմ մասով դա անելու եմ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 31-ին Հակակոռուպցիոն քրեական դատարան է ուղարկվել Վրաստանի քաղաքացի Ռատի Ակակիի Խուբաշվիլիի վերաբերյալ գործը, որի շրջանակներում նա մեղադրվում է պարեկներին կաշառք առաջարկելու մեջ։

Ըստ գործի նյութերի՝ Խուբաշվիլիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի անցակետի մոտ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի կրտսեր պարեկ Խաչիկ Միրումյանին և նույն դասակի պարեկ Նվեր Գալստյանին առաջարկել է 3069.2 ՀՀ դրամին համարժեք 20 լարի կաշառք` վերջիններիս կողմից իշխանական լիազորություններն օգտագործելով իր օգտին ապօրինի անգործություն դրսևորելու համար:

Այսպես. Պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության անունից մշտապես հանդես գալու լիազորություն ունեցող, ոստիկանության անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձինք` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի կրտսեր պարեկ Խաչիկ Միրումյանը և նույն դասակի պարեկ Նվեր Գալստյանը ծառայողական ավտոմեքենայով 2023 թվականի հոկտեմբերի 07-ին, ըստ սահմանված գրաֆիկի, ծառայություն են իրականացրել «Նոյեմբերյանի 1-ին» տեղամասում, որն ընդգրկել է նաև ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի անցակետին հարող տարածքը:

Ծառայության ընթացքում՝ ժամը 07:30-ի սահմաններում պարեկային ծառայության աշխատակիցները նկատել են երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանված «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենա, որից հետո մոտենալով նշված ավտոմեքենային՝ պահանջել են անհրաժեշտ փաստաթղթերը:

Բեռնատարի վարորդ Ռատի Խուբաշվիլին առաջարկել է պարեկային ծառայության աշխատակիցներին պայմանավորվել ավտոմեքենան մեկուկես ժամ նշված վայրում կայանելու և տվյալ պահին չտեղաշարժելու շուրջ: Պարեկային ծառայության աշխատակիցները, վարորդին պարզաբանելով նշված արարքի անօրինականությունը, վարորդից կրկին պահանջել են փաստաթղթերը, որից հետո Ռատի Խուբաշվիլին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի կրտսեր պարեկ Խաչիկ Միրումյանին է փոխանցել անձնագիրը և այլ փաստաթղթեր: Բացելով անձնագիրը՝ Խաչիկ Միրումյանը նկատել է 20 վրացական լարի, որից հետո հարց է ուղղել վարորդ Ռատի Խուբաշբիլիին, թե դա ինչ է, ինչին ի պատասխան՝ վերջինս առաջարկել է ոստիկաններին վերցնել գումարը՝ նպատակ ունենալով 3069.2 ՀՀ դրամին համարժեք 20 լարի կաշառք տալու դիմաց ավտոմեքենան վերոնշյալ խախտմամբ շարունակել կայանել երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ։ Խաչիկ Միրումյանը և Նվեր Գալստյանը չեն ընդունել կաշառք տալու առաջարկը և պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել են Ռատի Ակակիի Խուբաշվիլիին:

Ռատի Խուվադվիլին վրացական «Դանիգի» ՍՊ ընկերություն վարորդն է։ Այժմ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։ Գործը մակագրվել է դատավոր Մերի Մոսինյանին։

Արաքս Մամուլյան