Զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվածի կողմից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, տեղափոխելու մասով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

15.11.2024 | 23:30
Թուրքիայի նախագահականը հերքում է Էրդողանի և նրա դաշնակից Բահչելիի միջև տարաձայնությունները քրդական հարցի շուրջ
15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.11.2024 | 22:57
COP-ի համար Բաքվում նավթարդյունահանման տարածքները թաքցրել են պատերի հետևում, մինչդեռ մարդիկ բնակվում են մազութով ծածկված խոնավ տներում
15.11.2024 | 22:44
ՄԻԵԴ-ը Թուրքային պարտավորեցրել է միլիոնավոր եվրոների փոխհատուցում վճարել հեղաշրջման փորձից հետո ապօրինի ձերբակալվածներին 
15.11.2024 | 22:41
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար
15.11.2024 | 22:29
Հրդեհ Նորաշեն գյուղում. այրվել են երկու տների տանիքներ
15.11.2024 | 22:14
Ֆրանսիայում ավարտվում է Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի ուսուցումը
15.11.2024 | 21:59
Երևանում ավտոմեքենա է այրվել
15.11.2024 | 21:45
Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրն է քննարկվել
15.11.2024 | 21:34
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 21:20
Խիստ հակասական COP29. մասնագետները կլիմայի շուրջ բանակցություններն այլևս արդյունավետ չեն համարում
15.11.2024 | 21:06
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ
15.11.2024 | 20:57
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
15.11.2024 | 20:44
Գրետա Թունբերգը ժենգյալով հաց է պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 20:30
Փաշինյանը Պապիկյանին կազատի՞ զբաղեցրած պաշտոնից, եթե նա այլ հայտարարություն անի․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալված անձի կողմից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու մասով նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

2023թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում, զանգվածային անկարգություններ կատարելու հրա­պա­րա­կային կո­չեր հնչեցվելուց հետո հավաքի մի խումբ մասնա­կից­ներ մոտեցել էին ՀՀ կառավարության շենքի մուտքին և, չենթարկվե­լով ոստի­կա­նութ­յան ծառայողների օրինական պահանջներին, սկսել էին հասարակական անվտան­գութ­յանը սպառնացող զանգ­վա­ծային անկարգություններ կատարել։ Դրանք զուգորդվել էին ծառա­յություն իրականացնող ոստիկա­նութ­յան աշխատակիցների նկատ­մամբ բռնության գործա­դրմամբ։

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխա­վոր վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով և 328-րդ հոդ­վա­ծի 3-րդ մասի 1-ին կետով, նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում, զանգվա­ծային ան­կար­գութ­յուններ կա­տարելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբա­կալ­վել էր Արմավիրի մարզի Դաշտ համայնքում հաստատված 29-ամյա տղամարդ։ Վերջինիս անձնա­կան խուզարկությամբ հայտ­նաբերվել էր դեղնակա­նա­չա­վուն զանգ­ված և մեկ հատ մոխրացված հետքերով ապակ­յա գլանակ: Այդ առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդ­­­վածի 1-ին մասով նախա­ձեռնվել է քրեական վարույթ։ Որոշում է կայացվել՝ նշված երկու քրե­ա­կան վարույթները միացնելու և համատեղ քննություն կատարելու մասին:

Նախաքննության ընթացքում նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ երիտասարդի մոտ հայտնաբերված և փորձաքննության ներ­կա­յացված 3,78 գրամ հաստատուն չոր քաշով կանեփի բուսական մանրացված զանգվածը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Քննությամբ ձեռք բերված բավարար փաս­­տերի հիման վրա որոշում է կայացվել՝ երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, և վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-րդ մասով:

Թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու մասով նախաքննությունն ավարտվել է: Այդ մասով անջատված վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Զանգվածային անկարգություններ կատարելու մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: