Խոշորագույն հարկատուների տասնյակը չի փոխվել․ որ բիզնեսներն են առաջատարը

Լուրեր

06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
Բոլորը

Հայաստանի ամենախոշոր 1000 հարկատուները միասին այս տարվա հունվարից մինչև սեպտեմբերը ներառյալ պետբյուջե են վճարել 1 տրիլիոն 267 միլիարդ դրամ, որն այսօրվա փոխարժեքով հավասար է 3 միլիարդ 150 միլիոն դոլարի։ Այս մասին հայտնի է դառնում ՊԵԿ տվյալների վերլուծությունից։

Կառույցը հրապարակել է խոշորագույն հարկատուների ցուցակը՝ այդ ընկերությունների վճարած հարկերի մասին տեղեկություններով։ Ինչպես երևում է գրաֆիկից՝ ամենամեծ հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է 52,4 մլրդ դրամ վճարած հարկերով։ Երկրորդ տեղում է «Գազպրոմ Արմենիա»-ն 39,5 մլրդ դրամ հարկերով, երրորդ տեղում «Գրանդ Տոբակո»-ն է 31 մլր դրամ հարկերով։

Ամենաշատ պետական եկամուտերը գեներացվում են ԱԱՀ-ից կամ ավելացված արժեքի հարկից՝ 528 մլրդ դրամ։ Հաջորդ երկուսը՝ շահութահարկն ու եկամտահարկը, ունեն գրեթե նույն ցուցանիշները՝ համապատասխանաբար 222 և 219 մլրդ դրամ։ Ակցիզային հարկը սրանց թվում ամենափոքր եկամուտ ապահովողն է՝ ընդամենը 88 մլրդ դրամ։

Գրաֆիկում կարող եք ընտրել կոնկրետ ընկերությունները (այժմ ցուցադրված են բոլորը), որպեսզի տեսնեք յուրաքանչյուր ընկերության հարկերի բաշխումը՝ ըստ հարկատեսակների։