Փաշինյանը «հունձք և առատ բերք» է ակնկալում․ ումից են «քաղելու» 500 մլրդ դրամը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2024 | 21:15
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
17.05.2024 | 21:14
Ժողովրդավարություն է․ Խանդանյանը՝ ՔՊ-ի ներքին նամակագրության հրապարակվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2024 | 21:00
Սա սահմանազատում չէ, այլ Ադրբեջանի ուժի կիրառման սպառնալիքի տակ ընթացող գործընթաց, ինչը խոստովանեց Փաշինյանը․ Հակոբ Բադալյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2024 | 20:48
ՄԱԿ-ի աշխատակիցները կոչ են արել ՌԴ-ին՝ դադարեցնել հարձակումները Ուկրաինայի վրա
17.05.2024 | 20:39
Օդեսան հրթիռային հարձակման է ենթարկվել, տուժածներ կան
17.05.2024 | 20:29
Մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ծրագիրը
17.05.2024 | 20:14
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Միգրացիայի միջազգային կազմակերպության պաշտոնյան անդրադարձել են թվայնացման ուղղությամբ իրականացվող քայլերին
17.05.2024 | 20:00
ՀՀ իշխանությունը չի խախտի ՌԴ-ի կարմիր գծերը, կմնա ռեգիոնալիզմի, այսինքն՝ ռուս֊ադրբեջանական ազդեցության գոտում․ Էդուարդ Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2024 | 19:50
Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլերը
17.05.2024 | 19:44
Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ
17.05.2024 | 19:30
Խոշոր հրդեհ՝ «Շոփինգ Սիթի»-ում․ տեսչական մարմինը երբևէ ստուգումներ չի արել կենտրոնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2024 | 19:19
ՀՀ-ն ունի իր ուրույն տեղն ու դերը համաշխարհային քրիստոնեության ու քաղաքակրթության մեջ. Հռոմի Պապ
17.05.2024 | 19:11
Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին․ դեսպան
17.05.2024 | 19:00
Ալիևը թակարդն ընկավ՝ խոստովանելով, որ ՀՀ-ից զավթել է տարածքներ․ պիտի լքի գրաված բարձունքները․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2024 | 18:54
Ո՞ւմ է պատկանում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցը, որտեղ այսօր խուզարկություններ են իրականացվել
Բոլորը

«Հունձքը» սկսված է․․․միայն այս ամսվա ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարան է ուղարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ընտանիքի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ընտանիքի, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խարատրյանի, նրա որդիների և եղբորորդու, գործարար, Ռոբերտ Քոչարյանի մտերիմ Սամվել Մայրապետյանի, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և այլոց մասով հայցադիմումները։ Երեք տարվա ընթացքում վարչության կողմից ներկայացված հայցերի պահանջների ընդհանուր հանրագումարն անցնում է 500 միլիարդ դրամը, մինչ օրս դատարան է ներկայացվել 89 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ և 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձանցում մասնակցություն և այլն: Իսկ Փաշինյանն ակնկալում է ավելի «առատ բերք»․․․ 

Նիկոլ Փաշինյանի այս ելույթը երեկ հնչեց Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման 2-ամյակին նվիրված հանդիպման ժամանակ: Թեև այն հստակ հասցեատեր չուներ, սակայն ելույթից ժամեր անց Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն հրապարակեց՝ ներկայացնելով Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության երեք տարվա աշխատանքին առնչվող տվյալներ։ 

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ վարչության ձևավորումից մինչ օրս՝ 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերը, նախաձեռնվել է 419 ուսումնասիրություն, 115 վարույթներով դատարան է ներկայացրել հայցի նախնական ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդություն: Փաստաբան, Հակակոռուպցիոն դատարանում Սերժ Սարգսյանի, Սուրիկ Խաչատրյանի և այլոց ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը կարծում է՝ դատարան հասած մի շարք գործեր օրինական չեն։

Փաստաբանի մատնանշած փոփոխությունը վերաբերում է «պաշտոնատար անձ» հասկացությանը, որը լրացվեց միայն օրենքի ընդունումից հետո։ Մասնավորապես, բացի հանրային պաշտոն զբաղեցրած անձանցից՝ այդ հասկացության շրջանակում ներառվեցին նաև հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք: Առկա է եղել նաև ուսումնասիրության ժամկետների խնդիր։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության ուշադրության կենտրոնում հիմնականում նախկին իշխանության օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք են՝ նախագահից մինչև մարզպետ. մարդիկ, որոնց անուններն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր չեն իջնում լրատվամիջոցների գլխավոր էջերից։ Ուշագրավ է, որ Փաշինյանի իշխանության օրոք պաշտոն զբաղեցրածներից որևէ մեկի անունն այս գործերով չի շրջանառվում։  

Եթե այս դեպքում օրենքն է թույլ տալիս ընտրողական մոտեցում ցուցաբերել, ապա Գյումրու «Ասպարեզ» մամուլի ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը մեկ այլ խնդիր է մատնանշում․ ինչո՞ւ են շարունակվում գնումներ կատարել այն ընկերություններից, որոնք այս պահին բռնագանձման ենթակա են։

Բարսեղյանն անուններ չհնչեցրեց, սակայն այս մասով ամենացայտուն օրինակը Քոչարյաններին պատկանող «Տոյոտա Երևան» ընկերությունն է։ Թեև այս ընկերությունը ևս անցնում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում քննվող գործով, սակայն կառավարությունը պարբերաբար գնումներ է կատարում «Տոյոտա Երևան»-ից արդեն մի քանի տարի։ 

Լևոն Բարսեղյանը Գլխավոր դատախազությանն առաջարկում է ավելի թափանցիկ գործել․ գույքերի ուսումնասիրությունների ավարտից հետո հանրությանը ներկայացնել դրանք, որպեսզի անհատը, որը կասկածներ ունի պաշտոնյանի այս կամ այն գույքի մասով, կարողանա դրանց առնչությամբ դիմում ներկայացնել վարչություն։

Այս և  շատ այլ խնդիրների մասին քաղհասարակությունը և իրավական համակարգը պարբերաբար բարձրաձայնում են, սակայն գերատեսչությունների կողմից պատասխանը հիմնականում կա՛մ լռությունն է լինում, կա՛մ՝ կքննարկենք, այնինչ Փաշինյանը, իշխանության գալով, կտրուկ փոփոխություններ էր խոստանում։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան