Երևանի ավագանու ՔՊ խմբակցության 3 անդամ հրաժարվել է մանդատից

Լուրեր

05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:57
Հայրս հրաշքով է փրկվել, Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում է եղել․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:39
Փաշինյանի պնդումը Սամվել Կարապետյանի անձնագրի մասին․ ФСБ-ի մասին հիշատակումը խեղաթյուրված է
05.06.2026 | 01:33
ԵԱՀԿ մինսկի խումբը միշտ խաղացել է երկդիմի խաղ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:23
ՔՊ-ն ամենաշատ գումարն է ծախսել քարոզչության վրա․ Թաթոյանը ճիշտ է
05.06.2026 | 01:18
Բռնաբարեցիք ձեր 300.000 հազար ադրբեջանցիներով․ Լևոն Շիրինյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:14
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է
05.06.2026 | 01:13
Ես փակել եմ ԼՂ էջը, որ ձեր երեխաները ապրեն. Փաշինյանը` բանավեճի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:05
Ասել են` ուզում ենք գնանք՝ ՌԴ, զանգել եմ Պուտինին, օդանավն էլ տվել եմ, չեն գնացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:59
Չափավորեք Ձեզ․ վեճ Արման Թաթոյանի և Արման Բաբաջանյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:53
«Վալերյանկա եմ բերել, ակնկալում էի, որ լարված է լինելու», «Բերել եք, խմեք»․ թեժ բանավեճ Փաշինյանի և Թաթոյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:45
Թող գա տեսնենք` ով ա կատուն, ով` առյուծը. Փաշինյանը` Ծառուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:35
Փաշինյանը՝ Ծառուկյանի և Մինասյանի գույքերի բռնագանձման մասին․ որքանն է հաստատվում պաշտոնական աղբյուրներով
Բոլորը

Երևանի ավագանու անդամի մի շարք թեկնածուներ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում ուժը կորցրած է ճանաչել թեկնածուների գրանցումները։ 

Այսպիսով, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ՝ Անդրանիկ Գագիկի Գասպարյանի, Արտակ Գրիգորի Հովակիմյանի, Սամվել Էդուարդի Ղուկասյանի,Վահե Մանվելի Հակոբյանի, Միքայել Ռաֆայելի Օհանյանի, Արմեն Պետրոսի Մհերյանի, Լուսինե Վիկտորի Դայանի, Ռազմիկ Սամվելի Մկրտչյանի, Ռոման Վարազդատի Համբարձումյանի գրանցումներն ուժը կորցված են ճանաչվել։  

«Ինքնաբացարկի դիմումներն օրենքով սահմանված կարգով վավերացված  են եղել նոտարական կարգով, հետևաբար վերոնշյալ անձինք նիստին չեն ներկայացել՝ բացառությամբ Ռոման Համբարձումյանի, որը ներկայացել է նիստին»,- հայտնում են ԿԸՀ-ից։

ԿԸՀ-ն Երևանի քաղաքապետից ավագանու անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու հինգ արձանագրություն է ստացել։

Երևանի ավագանու  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Կամսար Բաբինյանը, Հակոբ Բալայանը, Արամ Ազատյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել։ Լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել է կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ համարներին՝ Արման Գագիկի Բարխուդարյանին, Հեղինե Մկրտիչի Ոսկանյանին, Զինա Վարդանի Չալիկյանին։

ԿԸՀ-ից հայտնում են նաև, որ թիվ 1, 2, 3, 4, 6, 7, 8, 10 ԸԸՀ-ներն առաջարկել են Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ խախտումներ արձանագրած ՏԸՀ անդամներին զրկել լիցենզիայից, դիմումների մի մասը բավարարվել է՝ լիցենզիայից զրկելով 14 անձի։

Factor.am-ը դեռ հոկտեմբերի 17-ին գրել էր, որ «Մայր Հայաստան» խմբակցությունից ավագանու երկու անդամներ՝ Ադրինե Ավագյանը և Դուստրիկ Մխիթարյանը վայր են դրել մանդատները։ Լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ համարներ Արմեն Մանվելի Քոչարյանին և Գրիգոր Գագիկի Իսկանդարյանին։ Իսկ ցուցակը գլխավորող Անդրանիկ Թևանյանը դեռ չի որոշել՝ կվերցնի՞, թե՞ վայր կդնի ավագանու մանդատը։ Հիշեցնենք նաև, որ Անդրանիկ Թևանյանը ավագանու ընտրություններին մասնակցելու համար վայր էր դրել պատգամավորական մանդատը։

Արփի Հակոբյան