Ինչ է գրված եղել ՔՊ նախընտրական ծրագրում 2021-ին․ Խանդանյանի պնդումն իրականությանը չի համապատասխանում

Լուրեր

05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
Բոլորը

«2020 թվականի պատերազմից հետո, սա բազմիցս ենք ասել, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում ներկայություն չի ունեցել, ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական, անվտանգության երաշխավորը եղել է ռուս խաղաղապահ առաքելությունը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Factor TV-ի դիտարկմանը, որ ՔՊ-ն 2021 թվականին տեղի ունեցած արտահերթ ընտրություններին ընդառաջ ներկայացրած նախընտրական ծրագրում հավաստիացրել էր, որ լինելու է Արցախի անվտանգության երաշխավորը, Սարգիս Խանդանյանն արձագանքեց․ «Անվտանգության երաշխավորի մասին չի եղել ․․․ որ հետամուտ կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման»։

Խանդանյանի այս պնդումն իրականությանը չի համապատասխանում։ Մասնավորապես, նախընտրական ծրագրի «Արցախի հիմնախնդիր» բաժնում գրված է․ «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Խորացնելու ենք համագործակցությունը Արցախի հետ անվտանգային և ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին՝ Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում»,- ասված էր ՔՊ նախընտրական ծրագրում։

Չի բացառվում, որ Փաշինյանին և իր թիմին արտահերթ ընտրություններում իրենց քվեն տվածների մի ստվար մասը քվեարկել է՝ հաշվի առնելով նաև ՀՀ-ի՝ Արցախի անվտանգության երաշխավոր լինելու խոստումը։
Ի դեպ, նշենք, որ ՔՊ-ն իր ծրագրերում անքան հեռուն էր գնացել, որ Շուշիի և Հադրութի ազատագրման խոստումներ էր տվել։

«Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները»,-նշված է նախընտրական ծրագրում:

Այնինչ վերջին երկու տարիների ընթացքում ականատես եղանք, ոչ թե Արցախի տարածքների դեօկուպացիային, այլ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչելուն։

Նարեկ Կիրակոսյան