«Փոխանցումից հետո բանկը գանձել է»․ որոշ արցախցիների պետական աջակցության գումարները չեն հասել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
Բոլորը

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները սոցցանցերում մեկնաբանություններ են թողնում այն հարցի ներքո, թե ինչ խնդիրների են բախվում ՀՀ Կառավարության կողմից տրամադրվող աջակցման ծրագրերին դիմելիս։ Արցախցիներից ահազանգեր կան, որ Կառավարության կողմից տրամադրվող 100 հազարական դրամները չեն կարողանում ստանալ, ինչպես նաև աջակցման այլ ծրագրերից օգտվել չի ստացվում։

Հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանի խոսքով՝ Արցախից բռնի տեղահանված շուրջ 7000 քաղաքացիներ հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում և չեն կարողանում օգտվել աջակցման տարբեր ծրագրերից։ Ըստ Պետրոսյանի՝ բռնի տեղահանվածներն ավելի շատ բախվում են գրանցման տեխնիկական, ինչպես նաև բանկային համակարգի հետ կապված որոշ խնդիրների։

«Հատկապես «Հայբիզնեսբանկ»-ի հաճախորդներն են բողոքում։ Ովքեր ունեն վարկային պարտավորություններ, իրենց աջակցությունը բանկն առանց զգուշացնելու բռնագանձում է։ Բայց մենք գիտենք, որ աջակցությունները բռնագանձման կամ այլ տարբերակով գանձման ենթակա չեն․ դա եկամուտ չէ, այլ ընդամենը սոցիալական միանվագ աջակցություն»,- ասում է Պետրոսյանը։

Թե ինչու է «Հայբիզնեսբանկի» հետ կապված նման խնդիր առաջացել, մեզ չհաջողվեց պարզել։ Բանկի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն Factor TV-ին փոխանցեց, որ միայն գրավոր հարցմամբ կարող են պատասխանել։

Պաշտոնական տվյալներով՝ Արցախից Հայաստան է ժամանել 100,632 բռնի տեղահանված քաղաքացի։ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանի խոսքով՝ շուրջ 80 հազար բռնի տեղահանված ստացել է 100 հազարական դրամները։ Խոսնակը նշում է, որ վճարումն իրականացվում է ամենշաբաթյա պարբերականությամբ, հիմնականում՝ ուրբաթ օրերին։

Լիաննա Պետրոսյանը նշում է՝ աջակցման ծրագրերում կա խնդիր նաև խնամակալության հետ կապված։

Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակի՝ շուրջ 30 հազար և ավելի երեխաներից 28 հազարի դիմումները նախարարությունն արդեն ստացել և դիտարկում է։ Զառա Մանուչարյանի խոսքով՝ աջակցման ծրագրերից օգտվելու համար պարտադիր պայման է Արցախում հաշվառում ունենալը։ Ստացվում է, որ այն անձինք, ովքեր ապրել են Արցախում, սակայն ունեն ՀՀ հաշվառում, դուրս են մնում աջակցման բոլոր ծրագրերից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան