Կրակ է արձակել Սարյան և Արամի փողոցների խաչմերուկում. կան ձերբակալվածներ

Լուրեր

06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
Բոլորը

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Սարյան և Արամի փողոցների խաչմերուկում չորս տղամարդ գտնվում են ալկոհոլի և թմրանյութի ազդեցության տակ, իսկ նրանցից մեկի ձեռքին զենք կա, օդ են կրակում: Նշված հասցե ոստիկանության Կենտրոնական բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:

«Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 22.30-ին Երևանի բնակիչ հինգ երիտասարդ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նշված խաչմերուկի մոտ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, տևական ժամանակ հայհոյանքներ հնչեցրել հանրային վայրում, իսկ նրանցից 37-ամյա երիտասարդը իր մոտ եղած ատրճանակով երկու անգամ կրակել է անհայտ ուղղությամբ:

Կենտրոնականի քրեական հետախույզների հետագա ձեռնարկած միջոցների արդյունքում ժամը 02.55-ին վերոհիշյալ երիտասարդները Պուշկինի փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու, զենք կրելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ատրճանակի երկու պարկուճ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»,- ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: