60 մլն ՀՀ դրամ և մոտ 100 պարկ գրավադրված ոսկյա զարդերը տուն էր տարել՝ ՀՀ բերելու նպատակով․ ԼՂ «Արցախբանկ» ՓԲԸ կառավարիչը գողության մասին հաղորդում է ներկայացրել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Քանի որ լրագրող գործընկերներից բանավոր հարցումներ եմ ստացել, տեղեկացնում եմ հետևյալը․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը, ապա շարունակել․

«2023թ հոկտեմբերի 6-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ «Արցախբանկ» ՓԲԸ գլխամաս է ներկայացել Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքի «Արցախբանկ» ՓԲԸ կառավարիչը և հայտնել, որ սեպտեմբերի 22-ին, տեղեկանալով Արցախի Հանրապետության ժողովրդի տարհանման մասին, «Արցախբանկ» ՓԲԸ-ի Մարտունու մասնաճյուղի ամբողջ գումարը՝ մոտ 60.000.000 ՀՀ դրամ և մոտ 100 պարկ գրավադրված ոսկյա զարդերը վերցրել և դրել է իր անձնական օգտագործման ավտոմեքենայի մեջ և գնացել տուն՝ հաջորդ օրը ՀՀ մեկնելու նպատակով։

Հաջորդ օրը, առավոտյան նկատել է, որ անհայտ անձը կոտրել է ավտոմեքենայի ապակին և սրահից գողացել է նշված գումարը և ոսկյա զարդերը։

Հաղորդման հիման վրա հոկտեմբերի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 254-րդ 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով գողությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվում է նախաքննություն՝ հաղորդմամբ ներկայացված տեղեկությունները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու և հանգամանքները պարզելու նպատակով»։