Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը

Լուրեր

25.04.2026 | 11:55
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Մոնթեբելոյում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշամալիրում
25.04.2026 | 11:33
Հռոմում կայացել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում
25.04.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2026 | 10:49
Լարս ավտոճանապարհը փակ է
25.04.2026 | 10:26
Դատարանը հաստատել է հաշտությունը․ Աղայան փողոցի հողամասն ու 97 նկուղային տարածքը կվերադարձվեն պետությանը
25.04.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
25.04.2026 | 09:21
Դավիթ Չալոյանն ապրիլի 24-ին հաղթել է թուրք բռնցքամարտիկի ու դուրս եկել կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
Բոլորը

Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներումՌուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը։ Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցերի ամբողջ շրջանակի շուրջ երբեք չի ընդհատվել: Հուսով ենք, որ նման շփումները կշարունակվեն։ Դիտարկում ենք նման քննարկումների անցկացման հնարավորությունը հոկտեմների 12-ին Բիշքեկում ԱԳ նախարարների մակարդակով ԱՊՀ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակներում»,- ասել է Գալուզինը՝ նշելով, որ Բաքուն իր համաձայնությունը տվել է։

«Ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնությունը, և մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը նույնպես ամենայն պատասխանատվությամբ կմոտենա այս հարցին և կհամաձայնի մասնակցել նման բանակցություններին»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։