Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքում Արցախի սահմաններն առանձնացված չեն․ այն Ադրբեջանի սահմաններում է գծանշված

Լուրեր

05.08.2026 | 17:20
Արթուր Ղարիբյանը գրավել է «Ռուբինի» դարպասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:12
Ես կերազեմ, որ ինչ-որ մի օր իմ պարտքը լինի ոչ թե 32 մլն դրամ, այլ 32 մլրդ դոլար․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:03
Ձեր ականջներում արձագանքում է Ալեքսանդրովի Великая держава-ն, բայց ՀՀ-ի հիմնը այլ է․ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:54
Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին
05.08.2026 | 16:45
Սպառնալիք եք տեսնում ու որոշում կթել այն․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:42
Ասում ենք՝ տանկը գալիս է, դուք էլ ասում եք՝ երեխան քնած է, մի արթնացրեք․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:36
Վիեննայում Եվրոպայի և Ռուսաստանի նախկին պաշտոնյաների գաղտնի հանդիպում է տեղի ունեցել․ Bloomberg
05.08.2026 | 16:28
Դուք մեզ հեռացնելու համար չպետք է աշխատեք, այլ մեկ քաղաքացու բարօրության համար․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:27
Հայաստանի թիմը երկրորդ տեղն է գրավել ազատազրկված անձանց շախմատի միջազգային մրցաշարում
05.08.2026 | 16:20
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու ներկա տնօրեն Արթուր Դալլաքյանը ձերբակալվել են
05.08.2026 | 16:15
Թող գան ու փնտրեն․ Հաջիևը՝ Ադրբեջանում Իսրայելի բազաների մասին
05.08.2026 | 16:07
Սարյան փողոցի ՕՍՏ-ի խինկալիում և տոլմայում մանրէների վտանգավոր չափաբաժին է հայտնաբերվել․ ՍԱՏՄ
05.08.2026 | 16:00
Գերմանիայի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերվել
05.08.2026 | 15:51
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք. Դատախազություն
05.08.2026 | 15:43
ԵՄ-ն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական սառեցված ակտիվներից
Բոլորը

Բողոքի ու դժգոհության լայն ալիք է բարձրացրել վերջերս հրատարակված Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը։ Քննարկման թեմա է դարձել դասագրքի 80-րդ էջում տեղ գտած քարտեզը։ Այն ընդգրկում է Տիգրան Մեծի կայսրությունը, ինչպես նաև ժամանակակից սահմանները։ Քարտեզի վրա նշված են նաև Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը։ 

Ուշագրավն այն է, որ Արցախի սահմաններն առանձնացված և գծանշված չեն, այն ներկայացված է Լեռնային Ղարաբաղ (Արցախ)՝ Ադրբեջանի տարածքում։ Համեմատելու համար, թե նախորդ դասագրքերում քարտեզն ինչպես է պատկերված, գտանք 2014 թվականին հրատարակվածը, որում, սակայն, նման քարտեզ չկար։

Բարձրացված աղմուկից հետո դասագրքի հեղինակային խումբն է պարզաբանում տարածել։ Ըստ այդ պարզաբանման՝ չնայած քարտեզը վերաբերում է Տիգրան Մեծի ժամանակներին, նշել են նաև ժամանակակից պետությունների անուններն ու ներկայում զբաղեցրած տարածքները։

«Հավանաբար թյուրըմբռնման արդյունք է, քանի որ մեկ քարտեզի մեջ դիտարկվել են երկու տարբեր ժամանակներ, բայց այնպես, որ դրանք հնարավոր է միմյանցից թե՛ զատորոշել, թե՛ համադրել (աշխարհագրական վայրերի անվանումների գունային տարբերակմամբ և ժամանակակից պետությունների սահմանների ուրվագծմամբ)։ Տիգրան Մեծի կայսրությունը տեղադրված է ժամանակակից քաղաքական քարտեզին։ Նպատակն է աշակերտներին բացատրել, թե Տիգրան Մեծի կայսրությունն իր ժամանակների և ժամանակակից ի՞նչ պետությունների տարածքի հետ է համընկնում կամ ներառում իր մեջ»,- ասված է պարզաբանման մեջ։

Քարտեզի ներքևում կան հարցեր, օրինակ՝ ի՞նչ պետություններ էր ընդգրկում Տիգրան Մեծի կայսրությունը, այսօրվա ո՞ր երկրների տարածքներն է ընդգրկել այն։ Հեղինակային խումբը պարզաբանման մեջ նշել է, որ «սա վերաբերում է ժամանակակից պետություններին․ դասանյութի և քարտեզի օգնությամբ աշակերտները կարող են նշել ժամանակակից երկրներից Լիբանանը, Սիրիան, Թուրքիայի մի մասը, Իրանի մի մասը, Իրաքի զգալի մասը, գրեթե ամբողջ Ադրբեջանը և Վրաստանի մի մասը»։

7-րդ դասարանի, ինչպես նաև 5-րդ և 2-րդ դասարանների դասագրքերն այս ուսումնական տարվա մեկնարկին դեռևս չէին բաժանվել դպրոցներին։ ԿԳՄՍՆ-ն պարզաբանել էր, որ դրանք դեռևս տպագրության փուլում են, քանի որ փոփոխվել են հանրակրթության պետական չափորոշիչների ներդրմամբ պայմանավորված։ Դասագրքերը դպրոցներ հասան ուսումնական տարվա մեկնարկից բավական ուշ։ Ինչո՞ւ դասագրքերի տպագրությունը հենց այս փուլում ավարտվեց, երբ Արցախը հայաթափվեց և դադարեց գոյություն ունենալ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հերքում է, թե դասագրքերի ուշացումը կապ ունի Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ։

«Ինչ վերաբերում է դասագրքերի տպագրությանը, ապա նախարարությունը բազմիցս պարզաբանել է, որ ժամկետները պայմանավորված են եղել իրավական և մրցութային գործընթացներով»,- ասվում է ԿԳՄՍՆ պարզաբանման մեջ:

Արփի Հակոբյան