Բաքվի «վերաինտեգրման» մանիպուլյացիան. Ալիևի «խոստումնալից» ծրագիրն ու բռնի տեղահանվածների ապրած սարսափները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.06.2026 | 11:34
«Բենֆիկան» հայտնել է՝ որքան գումար է «Ռեալը» վճարել Մոուրինյուի տեղափոխության համար
10.06.2026 | 11:25
Զախարովան կրկին հայտարարել է, թե ՀՀ-ում ընտրությունները, իբր, «ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ ճնշումներով ու Արևմուտքի միջամտությամբ»
10.06.2026 | 11:17
805 անձի ՀՀ քաղաքացիության տրամադրումը մերժվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 11:01
Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 11:01
44-ամյա Սերենա Ուիլյամսը վերադարձը նշել է հաղթանակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան Apache ուղղաթիռի խոցման
10.06.2026 | 10:44
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
10.06.2026 | 10:30
Արգենտինայի հավաքականը հաղթել է խոշոր հաշվով, Մեսին վերադարձը նշել է գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 10:20
ԵՄ-ն Հայաստանում նորաստեղծ առաքելության ղեկավար է նշանակել
10.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 10-ի դրությամբ
10.06.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
Բոլորը

Արցախում մնացած հայերի ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 40-ը՝ ներառյալ անհետ կորածները։ Այս մասին hայտնել է Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։ Թեև այս թիվը պաշտոնական չէ, քանի որ պատերազմի և Ասկերանի շրջանի պայթյունի հետևանքով զոհերի և անհետ կորածների թիվը դեռևս հստակ չէ, սակայն, ըստ հաշվարկների, այն մոտավոր արտացոլում է իրական պատկերը։

Այս պահի դրությամբ՝ Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը 100 հազար 632-ն է։ Մինչ այդ, Արցախի բնակչության վերաբերյալ նշվում էր մոտ 120 հազար թիվը, որը 2021 թվականի հուլիսին հայտարարել էր այն ժամանակ ԼՂՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։ Փաստացի, ըստ Բեգլարյանի, այսօր մի քանի տասնյակի է հասնում Արցախում գտնվող քաղաքացիների թիվը։ Բաքվին, սակայն, այս իրականությունը չի կաշկանդում այլ թվեր ներկայացնելիս։ Նախ՝ Ադրբեջանն Արցախում մնացած հայերի շատ ավելի մեծ թիվ է ներկայացնում, նաև հայտարարում է նրանց համար, այսպես կոչված «վերաինտեգրման ծրագրի» մասին, որը իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի գնահատմամբ, իմիտացիա ստեղծելու համար է։

Գրեթե ամբողջությամբ հայաթափված Արցախի համար Բաքուն առաջարկում է 5 կետից բաղկացած ծրագիր։ Ըստ դրա՝ «վերաինտեգրման ծրագիրը» պետք է իրագործվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակում՝ երկրի Սահմանադրության, օրենքների և միջազգային պարտավորությունների հիման վրա: Մասնավորապես, հայաբնակ շրջաններում կառավարումը կիրականացվի Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչների միջոցով, իսկ ՏԻՄ-երը կձևավորվեն Ադրբեջանի օրենսդրության համաձայն անցկացվող ընտրությունների միջոցով:

«Քաղաքացիության, ինչպես նաև գույքային հարցերը պետք է լուծվեն Ադրբեջանի Սահմանադրության և օրենսդրության համաձայն: Լիարժեք շրջանառության մեջ է մտնելու ադրբեջանական ազգային արժույթը: Զինաթափման և զորացրման գործընթացը պետք է ավարտվի, և բնակիչներից առգրավվի ամբողջ զենքը: Տեղում հասարակական կարգը և անվտանգության ապահովումը պետք է իրականացնեն Ադրբեջանի ՆԳՆ ուժերը»,- նշվում է ծրագրում։

Թեև հանրության հիշողություններում դեռ թարմ է 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում հայկական եկեղեցիների, մշակույթի օբյեկտների դեմ իրականացված վայրագությունները, այնուամենայնիվ, Բաքուն խոսում է հայ բնակիչների համար իրենց մշակույթը և էթնոմշակութային առանձնահատկությունները պահպանելու և զարգացնելու իրավունքը երաշխավորելու մասին։ 

«Ապահովվում են կրոնի ազատությունը և մշակութային և կրոնական հուշարձանների պահպանությունը, կտեղծվի հայերենի օգտագործման հնարավորություն»,- հայտարարում է Բաքուն։ 

Այնինչ, ըստ Սիրանուշ Սահակյանի, ո՛չ Բաքվի իշխանությունների, ո՛չ ադրբեջանական կողմից հանդուրժողականության ու համերաշխության մասին խոսք լինել չի կարող։ Որպես օրինակ նա բերում է Ասկերանի ողբերգական պայթյունը, որն Ադրբեջանում բավականին ուրախ նոտայով է քննարկվել։

Ադրբեջանն իր հերթին «վերաինտեգրման ծրագրով» շահագրգռվածությունը ցուցադրելու միտումով հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի արդեն 22 բնակիչ ինքնակամ դիմել է նախնական գրանցման և ադրբեջանական քաղաքացիություն ստանալու համար։ Բացի այդ, հաղորդվում է, թե «վերաինտեգրման գործընթացին միանալու համար մինչ օրս ընդհանուր 98 դիմում է ստացվել»։ 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, մինչդեռ, Արցախում մնացողներին հորդորում է զգուշանալ Ադրբեջան հայատյացության դրսևորումներից։

ՄԱԿ-ի առաքելությունը, որն օրեր առաջ Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել էր Արցախ, հայտարարել էր՝ «ցնցված են, թե ինչպես են տեղի բնակիչները հանկարծակի լքել իրենց տները», և շեշտել, թե «ո՛չ տեղի բնակչության շրջանում հարցվածներից, ո՛չ իրենց զրուցակիցներից որևէ հաղորդում չեն ստացել քաղաքացիական բնակչության նկատմամբ վերջին հրադադարից հետո բռնության դեպքերի վերաբերյալ»։ 

«Այցը տեղի է ունեցել մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ ադրբեջանական զորքերը վերահսկողության տակ են վերցրել էթնիկ հայերով բնակեցված իրենց տարածքում գտնվող անկլավը՝ առաջացնելով ավելի քան 100,000 հայերի զանգվածային արտագաղթ: Մեր գործընկերներին ապշեցրել է այն հանկարծակիությունը, որով տեղի բնակչությունը լքել է իրենց տները և այն տառապանքը, որը, հավանաբար, պատճառել է նրանց այդ փորձությունը»,- նշվում է հաղորդագրությունում։

Այս հայտարարությանն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարարությունը՝ այն որակելով խիստ կողմնակալ և ընդգծելով, որ այն չի արտացոլում իրավիճակը գետնի վրա։ ՀՀ ԱԳՆ-ն նաև ՄԱԿ-ից ակնկալում է ԼՂ-ում էթնիկ զտման հստակ արձագանք։

Մինչ միջազգային կառույցի առաքելությունը նշում է, որ բռնությունների մասին ահազանգեր չկան, մեծ դժվարություններով Հայաստան հասած արցախցիները դժոխային մանրամասներ են պատմում իրենց հետ տեղի ունեցածից։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան