Մենք ցնցված ենք ռազմական ուժ կիրառելու՝ Ադրբեջանի որոշումից․ Ալիևը չի կարող ՀՀ-ից տարածքային պահանջներ ունենալ․ Շառլ Միշել

Լուրեր

05.08.2026 | 13:54
Արարատ Միրզոյանը Սոկոլովի և ԱՄՆ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ին վերաբերող հարցեր
05.08.2026 | 13:45
«Ես մանկապարտեզ չունեմ, այ ցավդ տանեմ․ աչքիս՝ ես ու դու մենակ չունենք»․ ԱԺ-ում կատակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:36
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում
05.08.2026 | 13:34
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է «Ռեալն» առաջարկել Վինիսիուսին նոր պայմանագրով
05.08.2026 | 13:25
Ընտրություններից մեկ շաբաթ անց հարկայինը զինված մտել է մեր ընկերություններ ստուգումների. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:17
Կառավարությունը նախատեսում է շուրջ 320 մլն դոլարի նոր բյուջետային վարկեր ներգրավել ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
05.08.2026 | 13:08
Արագածոտնի մարզի դատախազությունը դատարան է ուղարկել ծանր հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական գործ
05.08.2026 | 12:59
Թրամփի գոլֆի դաշտի մոտ զինված տղամարդ է ձերբակալվել
05.08.2026 | 12:53
Տեսչական մարմինը զգուշացնում է՝ բարձր ջերմաստիճանի պատճառով աճել է հրդեհների և պայթյունների վտանգը
05.08.2026 | 12:44
Նեթանյահուն մերժել է Թրամփի առաջարկած Գազայի ծրագիրը և հրաժարվել զորքերը դուրս բերել՝ մինչև ՀԱՄԱՍ-ի զինաթափումը
05.08.2026 | 12:35
«Հայաստան» խմբակցության փաստացի ղեկավարը ոչ թե Աննա Գրիգորյանն է, այլ Լևոն Քոչարյանը․ Քոչարյան
05.08.2026 | 12:26
Ո՞վ է փոխարինելու Ինֆանտինոյին․ hայտնի են ՖԻՖԱ-ի նախագահի հիմնական թեկնածուները
05.08.2026 | 12:21
Սարյանի վրայի փոստի շենքի վաճառքի փողն ուղղել եք «Հայփոստ»-ին, որ չսնանկանա․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 12:15
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 12:10
Սուպերմարկետներից մեկի տնօրենի դին են գտել // Տասնյակ զոհեր Կիևի մարզի վրա հարձակման հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Գրանադայում Եվրոպական քաղաքական համաժողովին ժամանելիս լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից։

«Մենք ցնցված ենք ռազմական ուժ կիրառելու՝ Ադրբեջանի կայացրած որոշումից»,- ասել է Միշելը։

Նա նշել է, որ Ադրբեջանը հստակ պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

«Ես երկու օր առաջ խոսել եմ  նախագահ Ալիևի հետ և հստակ ասացի նրան, որ նա չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանից: Սա պետք է բարձրաձայն ասվի և ապահովվի, որ կա Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը»,- ասել է ԵՄ Խորհրդի ղեկավարը։

Նա հավելել  է, որ ԵՄ-ն օգնելու է Հայաստանին Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունների հետևանքով փախստականների հարցում՝ մի կողմից հումանիտար աջակցություն ցուցաբերելով։

«Մենք նաև պետք է հաշվի առնենք Հայաստանի ձգտումը՝ սերտացել կապերը ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև։ Ես հավանություն են տալիս դրան։ Մենք մի քանի տարի առաջ Հայաստանին խոստացել ենք ավելի 2 մլրդ եվրոյի տնտեսական ներդրումային փաթեթ։ Պետք է այն հատկացնենք, Հայաստանն ունի մեր օգնության կարիքը»,- ասել է նա։

Շառլ Միշելը նշել է, որ Ադրբեջանի նախագահի՝ Գրանադայի հանդիպմանը չմասնակցելու որոշումը չի պատրաստվում հրապարակային մեկնաբանել։ Նա նաև տեղեկացրել է, որ հանդիպումը տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնի, Գերմանիայի նախագահ Օլաֆ Շոլցի ու իր մասնակցությամբ։

Էմմա Չոբանյան