Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Վարդան Մինասյանը մեղադրվում է գումար յուրացնելու և փողերի լվացման համար.Դատախազություն

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հանրային քրեական հետապնդում՝ 1992-2018 թվականներին Պաշտպանության նախարարությունում և Ոստիկանությունում պաշտոններ զբաղեցրած Վ.Մ.-ի նկատմամբ
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 1992-2018 թվականներին Պաշտպանության նախարարությունում և Ոստիկանությունում մի շարք, այդ թվում՝ Արաբկիրի և Կենտրոնականի զինվորական կոմիսարի, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնները զբաղեցրած Վ.Մ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես՝

• Վ.Մ.-ն, 2015 թվականի ապրիլի 13-ին Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնում նշանակվելուց հետո, նույն վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած Խ.Ա.-ին հրահանգել է հափշտակել նրան վստահված պետական միջոցներից և որպես մասնաբաժին՝ յուրաքանչյուր ամիս իրեն տալ 1000 ԱՄՆ դոլար՝ երաշխավորելով, որ հափշտակությունը չի բացահայտվի: Արդյունքում՝ Վ.Մ.-ն նշված ժամանակահատվածում կազմակերպել է Խ.Ա.-ին վստահված պետական միջոց հանդիսացող 13 մլն 935 հազար 200 դրամի յուրացումը, որից 8 մլն 239 հազար 390 դրամին համարժեք 17 հազար ԱՄՆ դոլարը՝ որպես հափշտակված գումարի մասնաբաժին, տրվել է Վ.Մ.-ին:

• Վ.Մ.-ն, 1992 թվականից մինչև 2018 թվականը Պաշտպանության նախարարությունում և Ոստիկանությունում զբաղեցնելով մի շարք պաշտոններ, ստացել է մոտ 821 հազար 128 ռուբլի և 39 մլն դրամ աշխատավարձ, սակայն նույն ժամանակահատվածում ձեռք է բերել և օտարել անշարժ ու շարժական գույքեր, ՀՀ-ում գործող բանկերում կատարել է ապօրինի ստացված կանխիկ գումարների տարբեր չափերով մուտքագրել, ձևակերպել ավանդներ, փոխանցումներ է կատարել, որոնք ընդհանուր արժեքով էականորեն գերազանցել են նրա օրինական եկամուտները։

• Վ.Մ.-ն ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու, պետական գույքի յուրացմանը հանցակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտների հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով օրինականացրել է 1 մլրդ 418 մլն 60 հազար 977 դրամ: