Բենզինը կրկին թանկացել է․ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ամփոփում է ուսումնասիրության արդյունքները

Լուրեր

17.02.2026 | 10:42
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
17.02.2026 | 10:31
Ժողովրդական արվեստների թանգարանում կկայանա «Լաբիրինթ» ցուցահանդեսի բացումը
17.02.2026 | 10:19
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը իրենց ամուսնությունը գրանցել են
17.02.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 17-ի դրությամբ
17.02.2026 | 09:46
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
17.02.2026 | 09:31
Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 12 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 21 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար
17.02.2026 | 01:59
Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 14-րդ տեղը գրավեցին ձմեռային Օլիմպիական խաղերում
16.02.2026 | 23:24
Այրվել են պահեստային բաքերը և բեռնատար մեքենա. մանրամասներ Թալինի գազալցակայաններից մեկում բռնկված հրդեհից
16.02.2026 | 23:15
Նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Davaro-ն՝ ԱԹՍ-ներում այլ արտադրողների տեխնոլոգիաներ կիրառելու մասին
16.02.2026 | 22:54
Ուզբեկստանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի ԱԳ նախարարին
16.02.2026 | 22:38
Ռուբիոն ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնել Հունգարիայի վարչապետին ընտրություններից առաջ
16.02.2026 | 22:28
Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի դերասան Ռոբերտ Դյուվալը
16.02.2026 | 22:10
Ով է իրականացրել փոսային նորոգումը․ քրգործի ու 2 մլն 836 հազար դոլարի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 22:00
Եթե ԱՄՆ-ին տրվի ՀՀ երկաթուղու կառավարումը, նա ավելի շահագրգիռ կլինի, որ Թրամփի ուղին ՀՀ-ով շարունակվի, ոչ՝ Թուրքիայով․ Հայկազ Ֆանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 21:43
Շվեյցարիայում ձնահյուսի հետևանքով գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ
Բոլորը

Բենզինն այսօր կրկին թանկացել է 20 դրամով․ երևանյան բենզալցակայաններում «պրեմիում» տեսակի բենզինի 1 լիտրը միջինում վաճառվում է 560 դրամով, «ռեգուլյարը»՝ 530, դիզելային վառելիքը՝ 550 դրամով։

Բենզինի գնաճը հանրապետությունում սկսվել է այս տարվա հունիսից։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականի հունիսին, մայիսի համեմատ, այն թանկացել է 10.5%-ով, իսկ հուլիսին, հունիսի համեմատ, 11.1%-ով։  

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն էր սկսել բենզինի շուկայում՝ պարզելու վառելիքի թանկացման հիմքերը։ ՄՊՀ-ից Factor.am-ին հայտնեցին, որ արդյունքներն այժմ ամփոփվում են, ավարտելուց հետո կհրապարակվեն։ Եթե բացահայտվեն գնի չհիմնավորված բարձրացման երևույթներ, ապա հանձնաժողովը համապատասխան վարչական վարույթներ կհարուցի։

Մայիսի վերջին ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ Հայաստանում բենզինի վաճառքի գներն ավելի ցածր են, քան պետք է լինեին, ինչը տնտեսապես կասկածներ է հարուցում` ցածր լինելու առումով։ Մասնավորապես, Վրաստանի բենզալցակայաններում «ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրն արժեր 364-365 դրամ, մինչդեռ Հայաստանում այն տատանվում էր 330-370 դրամի սահմաններում։

Ամեն դեպքում, նախնական տվյալներով, Հայաստանում վառելիքի թանկացման պատճառներից մեկը միջազգային շուկաներում գների բարձրացումներն են։ Խոսքն առավելապես Ռուսաստանի մասին է, քանի որ Հայաստանը բենզին ներկրում է հիմնականում այդ երկրից։

Ընդ որում, վերջին 2 տարում ՀՀ վառելիքի ներմուծման ծավալներն ավելացել են։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծել է 10%-ով ավելի նավթամթերք (բենզին, դիզելային վառելիք, ավիավառելիք)՝ 257 հազար տոննա, որի մաքսային ընդհանուր արժեքը կազմել է 228 մլն դոլար։ 2022 թվականին, 2021-ի համեմատ, ներկրվել էր 10%-ով ավելի նավթամթերք՝ 519 հազար տոննա՝ ընդհանուր 574 մլն դոլար արժեքով։

Գայանե Խաչատրյան