«Օզյում եմ շուտ դպրոց քինամ, ընկերներ ճարիմ»․ արցախցիների ուսման հարցին հերթը դեռ չի հասնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում գործել է 108 հանրակրթական ուսումնական հաստատություն՝ շուրջ 21 հազար սաներով։ Սահմանը հատող յուրաքանչյուր երրորդ քաղաքացի անչափահաս է։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն օրերս հայտնեց, որ Հայաստանի կրթական համակարգը պատրաստ է ընդունել տեղահանվածներին։

Արամ Առուստամյանը շուշեցի է․ 2020-ից հետո ընտանիքի հետ ապրում էր Ստեփանակերտում։ Բռնի տեղահանման պատճառով արդեն երկրորդ անգամ է տուն կորցնում։ 5-րդ դասարանցի այս տղան ընտանիքի հետ այժմ Երևանում է։ Ո՛չ ինքը, ո՛չ քույր-եղբայրները չեն կարողացել իրենց հետ վերցնել դասագիրք կամ գրենական պիտույքներ։ Դպրոց դեռ չեն գնում․ ուսման հարցը կլուծեն, երբ կացարանի խնդիրը լուծվի։

«Ես օզյում եմ մեր տան կողքին լինի դպրոցը, շուտ քյինանք, ուշանանք ոչ։ Օզյում եմ ստեղ ընկերներ ճարիմ, խաղամ»,- ասում է նա։

Ռուզաննան սկեսրոջ հետ Ստեփանակերտի հիվանդանոցում էր, երբ Ադրբեջանը սկսեց հրետակոծությունը։ Այդ օրը, բարեբախտաբար, ամուսնուն խնդրել էր երեխաներին նախատեսվածից շուտ դպրոցից տանել տուն։ Նա որդու ընդունելության համար դեռ որևէ դպրոց չի դիմել։ Մտածում է՝ գուցե փոխեն բնակության վայրը, չի ցանկանում, որ որդին նորից դպրոց փոխի։

Ի դեպ, Արցախից տեղահանված դպրոցականները հայաստանյան դպրոցներ ընդունվելու համար կարող են դիմել տվյալ մարզպետարանի կրթության վարչություն, համայնքապետարան կամ մոտակա դպրոց։

12-ամյա Միլենան ամեն օր մայրիկին խնդրում է իրեն արագ տեղավորել Երևանի դպրոցներից մեկում։ Նա սովորականի պես դպրոցում էր, երբ Ստեփանակերտում հրետակոծություն սկսվեց։ Միլենայի քույրն է եկել և տարել նրան ուրիշ շենքի նկուղ, որտեղ մնացել են երկու օր։ Ասում է՝ երբ արկեր էին պայթում, արդեն չէր վախենում․ սովոր էր դրանց ձայներին։ Միլենայի ամենամեծ ցանկություններից մեկը հնարավորինս արագ նոր դասընկերներ գտնելն է։

Արցախից տեղահանված այն դպրոցականները, որոնք իրենց հետ չեն վերցրել որևէ փաստաթուղթ, կարող են դիմել դպրոց, և ընդունելությունը, միևնույն է, կկազմակերպվի առանց խոչընդոտի՝ հավաստիացնում են պատասխանատուները։ Էլեկտրոնային տեղեկատվական համակարգում գործում է նաև առանձին էջ, որտեղ արցախցի տեղահանված դպրոցականները կարող են հերթագրվել՝ դարձյալ առանց փաստաթղթային պահանջի։

Նրանց դասագրքերով ապահովելու խնդիրը ևս, Ժաննա Անդրեասյանի խոսքով, կարգավորվում է․ դպրոցները, որոնք լրացուցիչ դասագրքեր ունեն, կարող են դրանք տրամադրել այլ դպրոցների, որոնք դասագրքերի պակաս ունեն։ Հնարավոր է՝ թողարկվի նաև դասագրքերի լրացուցիչ խմբաքանակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան