Նիկոլ Փաշինյանը՝ Սաշիկ Սարգսյանի 50/50 «փայ մտնելու» որևէ դեպք չբացահայտելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահների ձեռքից չեն պլստալու։ Պատասխանելով Factor.am-ի այն հարցին, որ տարիներ ի վեր եղել են պնդումներ, այդ թվում հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, որ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը տարբեր բիզնեսներում ունի 50 տոկոս մասնաբաժին, ինչու մինչ օրս 50/50 « փայ մտնելու» գեթ մեկ բացահայտում չի արվել, նման դեպք չկա՞, թե՞ չի հաջողվում բացահայտել։

Փաշինյանն ի պատասխան ասաց՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչները վերջին երկու ամիսներին ուղղակի ուժասպառ են եղել։

«Նույնիսկ լինում են դեպքեր, երբ ասում են` իսկ չի՞ լինի, գոնե կիրակի օրվա երկրորդ կեսին կոռուպցիայի դեմ չպայքարենք։ Երբեմն շեշտադրումներ են արվում, որոնք, կներեք, ինձ համար, իսկապես, մի փոքր տարօրինակ են։ Այ ասում են, «էս ինչի՞ այ էս մարդուն էսօր խուզարկեցին, ձերբակալեցին, բայց այ էն մի մարդուն չխուզարկեցին ու չձերբակալեցին։ Այստեղից ի՞նչ հետևություններ է պետք անել, բա որ ասում էինք դեռ 2002 թվականին»: Տեսեք՝ ես էլի ցանկանում եմ, որ մենք հստակ արձանագրենք մի բան, որ էս պրոցեսը տեղի չի ունենում, որ ես առավոտյան կամ երեկոյան հեռախոսը վերցնում եմ, կամ հրավիրում եմ ԱԱԾ տնօրենին, ասում եմ` էսօր բռնում եք էսինչին, էսինչին, խուզարկում եք էնինչին, բաց եք թողնում էնինչին։ Այդպես չէ գործընթացը»,- նշեց վարչապետը:

Շարունակելով միտքը՝ նա ասաց, որ գործերը բացահայտվել են կոնկրետ օպերատիվ տեղեկության հիման վրա, իսկ եթե հարցն այն է, թե կա՞ն այլ օպերատիվ տեղեկություններ, ապա նշեց՝ ինքն այդ հարցին չի պատասխանի:

«Եթե այսօր որևէ բան չի բացահայտվել, չի նշանակում, որ վաղն այդ որևէ բանը չի բացահայտվելու։ Կամ իմ հայտարարությունը չի նշանակում, որ վաղն անպայման այդ մի բանը բացահայտվելու է: Ես կարծում եմ, որ որևէ մեկը չի կասկածում կոռուպցիայի դեմ պայքարի մեր անկեղծության վրա: Անձամբ ես շահագրգիռ եմ, որ որքան հնարավոր է շատ և որքան հնարավոր է շուտ Հայաստանից գողացված գումարները հետ բերվեն և օգտագործվեն Հայաստանի տնտեսության, ենթակառուցվածքների և այլ հարցեր լուծելու համար։ Որևէ մեկը չկասկածի, թե որևէ մեկը, որին բռնելու և պատասխանատվության ենթարկելու օրենքով նախատեսված հիմք կա, որևէ մեկը չի պլստալու, ես ձեզ հավաստիացնում եմ»:

 

Մանրամասները՝ տեսանյութում: