ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու հստակ մեխանիզմները քննարկվում են տարածաշրջանի դաշնակիցների և գործընկերների հետ․ Պետքարտուղարություն

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Լեռնային Ղարաբաղ միջազգային դիտորդական առաքելության ուղարկման հստակ մեխանիզմները քննարկվում են տարածաշրջանի դաշնակիցների և գործընկերների հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Ճշգրիտ մեխանիզմը տարածաշրջանում մեր դաշնակիցնեի ու գործընկերների հետ քննարկման թեմա է մնում, և ես չեմ ցանկանում առաջ ընկնել ու ասել, թե ինչպիսին այն կարող է լինել, քանի դեռ մենք չենք ավարտել քննարկումները։ Կասեմ, որ պետքարտուղարն այսօր կրկին խոսել է նախագահ Ալիևի հետ ու ընդգծել է հետագա ռազմական գործողությունների դադարեցման հրատապությունը, որ խաղաղ բնակչության համար պետք է անվերապահ պաշտպանություն և ազատ տեղաշարժ լինի, որ մարդասիրական օգնությունը պետք է անարգել մուտք գործի դեպի Լեռնային Ղարաբաղ»,-հայտարարել է Միլլերը՝ նշելով , որ Ալիևը Բլինքենին հավաստիացրել է, որ հետագայում ռազմական գործողություններ չեն լինի ու պատրաստ է դիտորդական առաքելություն ընդունել, իսկ ԱՄՆ հույս է հայտնել, որ վերջինս կպահի իր խոսքը:
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք դեսպան Քիմն ու Սամանթա Փաուերը ծրագրում են Ադրբեջան այցելել, Միլլերը նշել է, որ այս առումով որևէ հայտարարություն չունի, քանի դեռ նրանք տարածաշրջանում են։