Շառլ Միշելի հայտարարությունը Գրիգորյան-Հաջիև բրյուսելյան հանդիպման վերաբերյալ

Լուրեր

05.08.2026 | 10:54
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը
05.08.2026 | 10:45
Ուկրաինան նոր հարված է հասցրել Wildberries-ին․ հրդեհվել է Տուլայի մարզի պահեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 10:31
425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ. ՆԳՆ
05.08.2026 | 10:23
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ վիրավորներ կան
05.08.2026 | 10:19
Ռոնալդուն ցուցադրել է ավտոմեքենաների հավաքածուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.08.2026 | 10:13
2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով
05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսնակը հայտարարություն է տարածել Բրյուսելում այսօր տեղի ունեցած ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումից։

Նշվում է, որ Շառլ Միշելի բարձր հովանու ներքո նրա դիվանագիտական խորհրդականներ Սայմոն Մորդյուն և Մագդալենա Գրոնոն հյուրընկալել են Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը՝  Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Շոլցի խորհրդականներ Էմանուել Բոննի և Յենս Պլոետների, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մասնակցությամբ։

Նշվում է, որ կարճ ժամանակով հանդիպմանը մասնակցել է նաև Շառլ Միշելը։

Ասվում է, որ ԵՄ-ն մասնակիցներին հրավիրել է կարծիքներ փոխանակել տեղում առկա իրավիճակի և տեղի բնակչության հրատապ կարիքների լուծմանն ուղղված տարբեր ջանքերի վերաբերյալ: Եվրամիությունն ուշադիր հետևում է այս բոլոր զարգացումներին և ներգրավված է եղել ամենաբարձր մակարդակով՝ օգնելու մեղմացնել ռազմական գործողությունների ազդեցությունը խաղաղ բնակչության վրա: ԵՄ-ն այս համատեքստում կրկնել է իր դիրքորոշումն անցյալ շաբաթ Ադրբեջանի ռազմական գործողության վերաբերյալ։

Ըստ հայտարարության՝ Հիքմեթ Հաջիևը ներկայացրել է տեղի բնակչությանը մարդասիրական օգնություն և անվտանգություն ապահովելու՝ Ադրբեջանի ծրագրերը։ ԵՄ-ն ընդգծել է թափանցիկության և հասանելիության անհրաժեշտությունը միջազգային հումանիտար և մարդու իրավունքների դերակատարների համար, ինչպես նաև Բաքվի տեսլականը Ադրբեջանում Ղարաբաղի հայերի ապագայի վերաբերյալ:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ԵՄ-ն օգնություն է ցուցաբերում Ղարաբաղի հայերին։

Նշվում է, որ հանդիպումը թույլ է տվել մասնակիցների միջև ինտենսիվ կարծիքների փոխանակում իրականացնել 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված Եվրոպական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում առաջնորդների հնարավոր հանդիպման կարևորության վերաբերյալ:

Մասնակիցներն ի գիտություն են ընդունել Հայաստանի և Ադրբեջանի համատեղ շահագրգռվածությունը՝ օգտվելու Գրանադայում հնարավոր հանդիպումից՝ շարունակելու կարգավորմանն ուղղված իրենց ջանքերը։

Այս առումով Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը բանակցություններ են վարել առաջիկա հնարավոր հանդիպումից Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացն առաջ մղելու հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ, ինչպիսիք են սահմանների սահմանազատման, անվտանգության, կապի, հումանիտար հարցերի և ավելի լայն խաղաղության պայմանագրի հարցերը։

Ըստ ԵՄ-ի՝ կոնկրետ գործողություններ և վճռական փոխզիջումային լուծումներ են անհրաժեշտ նորմալացման գործընթացի բոլոր ուղիներում:

ԵՄ-ն կարծում է, որ Գրանադայում հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի և՛ Երևանի, և՛ Բաքվի կողմից՝ հրապարակայնորեն կրկնելու իրենց հավատարմությունը միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ համաձայն Պրահայում և Բրյուսելում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների:

Էմմա Չոբանյան