Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

Հայաստանի պետական պարտքը շարունակում է կայուն աճը։ 2023 թ-ի օգոստոսին այն կազմել է 11 մլրդ 386․9 մլն ԱՄՆ դոլար՝ 2022 թ-ի դեկտեմբերի 31-ի համեմատ ավելանալով 749․2 մլն դոլարով կամ 7․0 %-ով։

Ֆինանսների նախարարության հրապարակած հաշվետվության համաձայն՝ կառավարության պարտքը 2023-ի օգոստոսի 31-ի դրությամբ կազմել է 10 մլրդ 844․1 մլն դոլար՝ տարվա սկզբի համեմատ աճելով 7․5 %, որից արտաքին պարտքը՝ 6 մլրդ 88 մլն դոլար (2022 թ-ի դեկտեմբերի 31-ի համեմատ աճը՝ 3․3%), ներքին պարտքը՝ 4 մլրդ 756․1 մլն դոլար (2022 թ-ի դեկտեմբերի 31-ի համեմատ աճը՝ 13․4%)։

Ի տարբերություն կառավարության պարտքի՝ Կենտրոնական բանկի պարտքն անցած 8 ամսում նվազել է 1․5 %-ով՝ կազմելով 542․8 մլն դոլար։
Այս տարվա առաջին 8 ամսում կառավարության երաշխիքով տրամադրվել է 81․1 մլն դոլար վարկ՝ այն դեպքում, երբ անցած ամբողջ տարում այդ ցուցանիշը կազմել է 87․1 մլն դոլար,՝ նվազումը՝ 6․9 %:

Timeline Cycle Visual Charts Presentation in Blue White Teal Simple Style by Factor tv

Գայանե Խաչատրյան