ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ԼՂ-ում միջազգային առաքելության ապահովման մասին

Լուրեր

05.08.2026 | 10:54
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը
05.08.2026 | 10:45
Ուկրաինան նոր հարված է հասցրել Wildberries-ին․ հրդեհվել է Տուլայի մարզի պահեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 10:31
425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ. ՆԳՆ
05.08.2026 | 10:23
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ վիրավորներ կան
05.08.2026 | 10:19
Ռոնալդուն ցուցադրել է ավտոմեքենաների հավաքածուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.08.2026 | 10:13
2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով
05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը նախօրեի ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակմանն ու մարդկանց բռնի տեղահանմանը։

«Մենք մտահոգված ենք իրավիճակով։ Ես կասեմ այն ինչ կարևոր եմ համարում։ Առաջին՝ հրադադարը, որն այժմ գոյություն ունի, պահպանվի, և հետագա ռազմական գործողություն չլինի, երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար կարիքների բավարարում, երրորդ՝ Հայաստանն ու Ադրբեջանը միջև խաղաղության կայուն համաձայնագրի կնքում»,-ասել է Միլլերը՝ նշելով, որ Արցախում հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է հարգվեն։

«Ինչ վերաբերում է տեղում հումանիտար իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը պետք է կարողանան մնալ իրենց տներում խաղաղությամբ ու արժանապատիվ, իրենց իրավունքների ու անվտանգության հարգմամբ, եթե ընտրեն դա։ Նրանք, ովքեր ուզում են  հեռանալ ու վերադառնալ՝ պետք է ապահով անցում թույլ տրվի, որը վերահսկվում է չեզոք, անկախ երրորդ կողմի կողմից: Իսկ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչներին պաշտպանելու և բոլորի նկատմամբ մարդկային վերաբերմունք ապահովելու, ներառյալ նրանց, ում կասկածում է զինվորական  լինելու մեջ»,-ասել է պետդեպի խոսնակը։

Խոսելով  Արցախում միջազգային առաքելություն իրականացնելու Հայաստանի առաջարկների մասին՝ Միլլերն ասել է, որ ԱՄՆ-ն դրան աջակցում է։

«Մենք հավատում ենք, որ պետք է լինի միջազգային առաքելություն՝ ապահովելու թափանցիկություն, վստահություն Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և միջազգային հանրությանը, որ իրավունքները և անվտանգությունը կպաշտպանվեն Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին համահունչ։ Մենք ակտիվ քննարկումների մեջ ենք այդ առումով։ Մենք որոշ ժամանակ առաջ կոչ ենք արել նման առաքելություն իրականացնել, և մենք աշխատում ենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ այն ապահովելու համար»,-հայտարարել է ԱՄՆ պաշտոնյան։