Սամանթա Փաուերը Հայաստանում է՝ հաստատելու ԱՄՆ աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը․ ԱՄՆ դեսպանություն

Լուրեր

20.06.2026 | 11:22
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 20-ի դրությամբ
20.06.2026 | 11:02
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
20.06.2026 | 10:36
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
20.06.2026 | 10:12
1-ամյա երեխայի մահվան գործով նախաքննությունն ավարտվել է. խորթ մայրը կալանավորված է․ ՔԿ
20.06.2026 | 09:30
Էլինա Ավանեսյանն օգնել է Հայաստանի հավաքականին հաղթել Բիլի Ջին Քինգի գավաթի խմբում
20.06.2026 | 06:31
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 00:21
Կոտրված ապակիներ, մարմնական վնասվածքներ, խցանումներ․ ինչ վնաս է հասցրել կարկուտը Գյումրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 23:30
Փաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակել
19.06.2026 | 23:22
Քննարկվել են առևտրատնտեսական և մաքսային ոլորտներում ՀՀ և Վրաստանի միջև փոխգործակցության հարցեր
19.06.2026 | 23:10
Զորավարժություն Երևանում, դժգոհություն՝ Մոսկվայում. ինչո՞ւ է աղմկում Զախարովան. ԱՉՔԻ ՏԱԿ
19.06.2026 | 22:50
Սրբուհի Գալյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը
19.06.2026 | 22:36
Բաքվի դատարանը ձերբակալված 8 ռուսներին դատապարտել է 3-ից 4 տարվա ազատազրկման
19.06.2026 | 22:20
Հունիսի 22-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.06.2026 | 22:06
Ձեր քաղաքացիների կողմից Ձեզ ցուցաբերված աջակցությունն ապացույցն է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը. Սլովակիայի վարչապետը՝ Փաշինյանին
19.06.2026 | 22:03
Կարկուտը Շիրակի մարզում մեքենաներ է վնասել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Այսօր Հայաստան է ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը՝ հաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բռնություններից բխող հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ․ տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Փաուերի հետ Հայաստանում է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը։

Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում արժանապատիվ ու տևական խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին։

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի մասին հաղորդումներով և կոչ է անում անարգել մուտք ապահովել միջազգային հումանիտար կազմակերպությունների և կոմերցիոն փոխադրումների համար»,- ասված է հաղորդագրությունում։