Չնայած Ադրբեջանի հրապարակային հավաստիացումներին՝ ԼՂ բնակիչների հետ կապված մտավախություններ կան․ BBC-ի անդրադարձը

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

Ադրբեջանը այս շաբաթվա սկզբին իր վերահսկողության տակ է վերցրել մոտ 120,000 էթնիկ հայերով բնակեցված ԼՂ-ն և ասում է, որ ցանկանում է վերաինտեգրել նրանց որպես Ադրբեջանի «հավասար քաղաքացիներ», գրում է BBC-ն։ Ըստ լրատվամիջոցի՝ Հայաստանը զգուշացնում է, որ ԼՂ-ում բնակվող հայերը կարող են ենթարկվել էթնիկ զտումների՝  տեղեկացնելով, որ արդեն իսկ ՀՀ-ն են մուտք գործել ԼՂ բնակիչներ։

«Հարավային Կովկասում գտնվող Լեռնային Ղարաբաղը թեպետ միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, սակայն երեք տասնամյակ վերահսկվում է էթնիկ հայերի կողմից:

Անկլավին աջակցել է Հայաստանը, ինչպես նաև նրանց դաշնակից Ռուսաստանը, որը տարիներ շարունակ այնտեղ հարյուրավոր զինվորներ է ունեցել»-, գրում է BBC News-ը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին:

Լրատվականը հիշեցնում է , որ անցյալ շաբաթ ադրբեջանական բանակի ներխուժման հետևանքով առնվազն 200 էթնիկ հայերի և տասնյակ ադրբեջանցի զինվորների հետ միասին հինգ ռուս խաղաղապահ է սպանվել։

BBC-ն նշում է, որ չնայած Ադրբեջանի հրապարակային հավաստիացումներին, Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ կապված շարունակական մտավախություններ կան, քանի որ հրադադարից ու զինաթափումին համաձայնելուց հետո ընդամենը 70 տոննա պարենամթերքի միայն մեկ օգնություն է թույլատրվել հասցնել ԼՂ բնակիչներին։
«ԼՂ հայ առաջնորդները հայտնում են, որ հազարավոր մարդիկ առանց սննդի կամ կացարանի են և քնում են նկուղներում, դպրոցների շենքերում կամ դրսում»,- գրում է լրատվամիջոցը և հիշեցնում, որ Հայաստանի վարչապետն իր հեռուստաուղերձում ակնարկել է, որ Ռուսաստանը հակամարտությունում չի պաշտպանել ՀՀ-ին։ Ինչպես նշում է պարբերականը, Փաշինյանի մեկնաբանությունները կրկնում էին այն քննադատությունները, որ Մոսկվան փաստացիորեն Լեռնային Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին, իսկ այս մեղադրանքները Ռուսաստանի արտգործնախարարը որակել էր որպես «ծիծաղելի»:

«Երևանն ու Բաքուն իրականում կարգավորել են իրավիճակը»,- ասել էր Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ «Եկել է փոխադարձ վստահության ամրապնդման ժամանակը։