ԿԸՀ-ն Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում չի ստացել

Լուրեր

05.08.2026 | 15:00
Կիևի մարզում ռուսական հարվածի հետևանքով ոչնչացվել է ուկրաինական Rozetka մարկետփլեյսի ամենախոշոր պահեստը
05.08.2026 | 14:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
05.08.2026 | 14:31
Էլեկտրոմոբիլների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 4-ը ներառյալ
05.08.2026 | 14:20
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի միջոցները․ բյուջեն հասել է 402 մլն դոլարի
05.08.2026 | 14:14
Նովակ Ջոկովիչը թենիսի բարեփոխման առաջարկ է արել
05.08.2026 | 14:05
Դերձակներին և կոշկակարներին փոխարինել են մերկապարուհիները․ Հակոբյանը՝ գույքի մասնավորեցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:54
Արարատ Միրզոյանը Սոկոլովի և ԱՄՆ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ին վերաբերող հարցեր
05.08.2026 | 13:45
«Ես մանկապարտեզ չունեմ, այ ցավդ տանեմ․ աչքիս՝ ես ու դու մենակ չունենք»․ ԱԺ-ում կատակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:36
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում
05.08.2026 | 13:34
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է «Ռեալն» առաջարկել Վինիսիուսին նոր պայմանագրով
05.08.2026 | 13:25
Ընտրություններից մեկ շաբաթ անց հարկայինը զինված մտել է մեր ընկերություններ ստուգումների. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:17
Կառավարությունը նախատեսում է շուրջ 320 մլն դոլարի նոր բյուջետային վարկեր ներգրավել ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
05.08.2026 | 13:08
Արագածոտնի մարզի դատախազությունը դատարան է ուղարկել ծանր հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական գործ
05.08.2026 | 12:59
Թրամփի գոլֆի դաշտի մոտ զինված տղամարդ է ձերբակալվել
05.08.2026 | 12:53
Տեսչական մարմինը զգուշացնում է՝ բարձր ջերմաստիճանի պատճառով աճել է հրդեհների և պայթյունների վտանգը
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 23-ի արտահերթ նիստում քննարկել է Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների քվեարկության օրվանից հետո ներկայացված դիմում-բողոքները։

«Մասնավորապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության և «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության դիմումները։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունն իր դիմումով ներկայացրել էր քվեարկության օրը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացրած դիտարկումների արդյունքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա վարչական վարույթի հարուցումը մերժեց։ Սակայն, մեկ այլ որոշմամբ, իր նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում անդրադարձավ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված բոլոր դիտարկումներին՝ տալով դրանց գնահատականը։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից խնդրել էր քննության առնել իրենց նախորդ՝ ՀՀ Ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետից ուշ ներկայացված դիմումը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց մերժել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության դիմումը։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն ամփոփելու է սեպտեմբերի 24-ին, ժամը 15։00-ին։

ԿԸՀ-ն ամփոփել է նաև Երևանի ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի տվյալները։
Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել։ Նման դիմումներ ներկայացնելու ժամկետը սահմանված է եղել մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 18։00-ն»,- ասված է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։