Միրզոյանն առաջարկեց ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր տեղակայել ԼՂ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.02.2026 | 13:55
Ադրբեջանը շարունակում է դեպի Հայաստան և Թուրքիա երկաթուղու կառուցումը
18.02.2026 | 13:47
Գյուլագարակի սեփականության իրավունքն է վերականգնվել 3.86 հա մակերեսով 7 հողամասի նկատմամբ. Դատախազություն
18.02.2026 | 13:45
«Նոա» – «Ազ Ալկմար» խաղի մրցավարները հայտնի են
18.02.2026 | 13:38
Իրանում կրկին հակակառավարական ակցիաներ են տեղի ունեցել
18.02.2026 | 13:32
267 մլն դրամի չափով արգելանք է դրվել Իշխան Սաղաթելյանին, նրա կնոջը և մերձավորներին պատկանող գույքի վրա
18.02.2026 | 13:28
«Արզնի կաթնամթերք»-ի թթվասերի արտադրությունը կասեցվել է
18.02.2026 | 13:20
Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ՄԻՊ-ի դիմումը
18.02.2026 | 13:12
Ժնևում վերսկսվել են ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունները
18.02.2026 | 13:03
Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը
18.02.2026 | 12:52
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի նկատմամբ
18.02.2026 | 12:43
Ադելիա Պետրոսյանի մարզիչ. Ելույթից առաջ Ադելիան մի քիչ վախեցրեց մեզ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 12:34
Հայտնի է Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի առաջնության ժամանակացույցը
18.02.2026 | 12:24
Ուկրաինան հարվածել է Բելգորոդի էներգետիկ համակարգին և Չեբոքսարիի ռազմարդյունաբերական գործարանին
18.02.2026 | 12:16
Փետրվարի 17-ին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 7-12 աստիճանով
18.02.2026 | 12:12
Վատիկանը մերժել է Խաղաղության խորհրդին միանալու՝ Թրամփի հրավերը
Բոլորը

Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին հերթական անգամ մեծամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ օգտագործելով նաեւ արգելված կասետային զինատեսակներ։ Այս մասին սեպտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Շնորհակալություն հայտնելով Անվտանգության խորհրդին Լեռնային Ղարաբաղում անվտանգության եւ մարդասիրական վիճակի հարցով հրատապ նիստ անցկացնելու համար՝ Միրզոյանը շեշտեց, որ Ղարաբաղում այդ վիճակը ստեղծվել է Ադրբեջանի լավ պլանավորած պլանավորած ռազմական հարձակման պատճառով։

Ներկայացնելով ԼՂ-ում տիրող վիճակը՝ Միրզոյանն ընդգծեց, որ այնտեղից ստացվող կադրերը ցնցող են։

Նրա խոսքով՝ ավելի քան 10,000 մարդ հարկադրաբար տեղահանվել է. «Նրանք այժմ բացօթյա պայմաններում են, առանց սննդի եւ գոյատեւման պայմանների։ Հազարավոր ընտանիքների անդամներ են իրարից բաժանված։ Մոտ 20,000 մարդ տեղահանվել էր 2020 թվականի պատերազմի հետեւանքով։ Մարդիկ շարունակում են սովամահ լինել 10-ամսյա շրջափակման պատճառով։ Առողջապահության համակարգը պարալիզացված է։ Լեռնային Ղարաբաղից ստացվող կադրերը իսկապես ցնցող են։ Մայրերը հուսահատ փորձում են գտնել իրենց կորած երեխաներին։ Կանայք արտասվում են՝ վախենալով, որ Ադրբեջանը կբանտարկի իրենց ամուսիններին։ Այս ամենը, դժվար է հավատալ, որ տեղի է ունենում ոչ թե 100 տարի առաջ, այլ այսօր՝ միջազգային հանրության աչքի առաջ 21-րդ դարում։ Դրսերում եւ ապաստարաններում հայտնված երեխաները շարունակում են լաց լինել ու ծնողներին խնդրել, որ իրենց տուն տանեն՝ հրաժարվելով ընդունել, որ իրենք այլեւս տուն չունեն»։

Միրզոյանը պատմել է, որ  ռմբակոծության ժամանակ ԼՂ բնակավայրերից մեկում անհայտ կորել էր 8–ամյա մի տղա։ Նրա 10–ամյա եղբայրը սպանվել է, եւ անգամ հնարավոր չի եղել նրա մարմինը դուրս բերել գյուղից, մյուս եղբայրը վիրավոր է. «Սրանք բազմաթիվ դեպքերից միայն մի քանիսն են։ Ադրբեջանի աչքերում այս երեխաները ահաբեկիչներ են, եւ Ադրբեջանի գործողություններն ուղղված են եղել այս երեխաների, նրանց մայրերի, տատիկ–պապիկների դեմ։ Ադրբեջանական սոցցանցերը հեղեղված են կոչերով՝ գտնել անհետ կորած երեխաներին ու կանանց, բռնաբարել նրանց, մասնատել եւ կերակրել շներին։ Ադրբեջանցի սոցցանցերի օգտատերերը տարածում են Լեռնային Ղարաբաղի կանանց պրոֆիլները սոցցանցերում եւ խաղադրույքներ կատարում, թե ում են բաժին հասնելու այդ կանայք, որպեսզի բռնաբարեն, երբ նրանք հայտնվեն Ադրբեջանի վերահսկողության ներքո»։

Միրզոյանն առաջարկեց ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժեր տեղակայել ԼՂ-ում։

Մանրամասները՝ տեսանյութում։