Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ բնակիչներին․ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

Լուրեր

04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
04.04.2026 | 15:30
ՀՀԿ 18-րդ համագումարը՝ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 15:16
Կիլիան Մբապեն նշել է իր թերությունը խաղադաշտում
04.04.2026 | 15:00
Փաշինյանը չէր արդարանում Պուտինի մոտ, գործընկերային բացատում էր` Սահմանադրությունը թույլ չի տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:52
Գազի գինը չի փոխվի ՌԴ-ին պետք է, որ ՀՀ-ն մնա ԵՏՄ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:44
Արման Ծառուկյանի ու Դիլոն Դենիսի մենամարտը չեղարկվել է
04.04.2026 | 14:28
Ալեն Սիմոնյանը փողոցում հայհոյելուց հետո ՔԿ չի հրավիրվել
Բոլորը

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը երաշխավորելու համար կարևորեց միջազգային առաքելության տեղակայումը: Լինդա Թոմաս-Գրինֆիլդը այս մասին նշեց ՄԱԿ ԱԽ-ի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ հրավիրված նիստում:

«ԱՄՆ-ն մտահոգված է ԼՂ-ի իրավիճակով, որը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողությունները: Մենք կոչ ենք անում այդ գործողությունները դադարեցնել անմիջապես»,-ասաց ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

ԱՄՆ-ն ի գիտություն է ընդունում հայտարարություններն այն մասին, որ ռազմական գործողություններն ընդհատվել են: ԱՄՆ ներկայացուցիչն ընդգծեց՝ եթե դա հաստատվի, ապա սա կլինի դրական զարգացում: «Սակայն այս պահին իրավիճակը տեղում մնում է ծանր: Եվ մենք խորապես մտահոգված ենք ստացվող տեղեկություններով՝ քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության դեպքերի մասին: Պարզ արտահայտվեմ՝ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ապահովելու իր զինված ուժերի գործողությունների ամբողջական համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, որոնք վերաբերում են մարտական գործողությունների վարմանը, քաղաքացիական անձանց պաշտպանությանը և մարտական գործողությունների մասնակիցների նկատմամբ մարդավայել վերաբերմունքին: Ադրբեջանը նաև միջազգային պարտավորություններ և հանձնառություններ ունի՝ հարգելու իր տարածքում գտնվող բոլոր անձանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները»,-ասաց նա:

ԱՄՆ-ն կողմերին կոչ է անում ապահովել, որ մարդասիրական կազմակերպությունները կարողանան սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ հասցնել՝ առանց որևէ ճանապարհային պատնեշների և ապահովել մարդասիրական աշխատողների անվտանգությունը:

«Լեռնային Ղարաբաղի բնակիչները հայացքները հառել են մեզ այս կարիքի պահին»,-նշեց ԱՄՆ ներկայացուցիչը՝ ներկայացնելով, որ ԱՄՆ-ն իր կողմից ավելի քան 24 մլն դոլարի մարդասիրական և զարգացման օգնություն է ցուցաբերել 2020 թվականից ի վեր՝ արձագանքելով ճգնաժամին:

«Բայց եկեք հստակ հասկանանք իրավիճակը՝ ճգնաժամի միակ լուծումը հնարավոր է բռնությանը վերջ տալու և տևական խաղաղության միջոցով, երբ կողմերն աշխատեն իրավիճակի լարվածության թոթափման ուղղությամբ: Մենք վերահաստատում ենք, թե որքան կարևոր կլինի միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ բնակիչներին՝ առ այն, որ նրանց իրավունքներն ու անվտանգությունը կպաշտպանվեն Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին համահունչ»,-ասաց նա:

ԱՄՆ ներկայացուցիչը վստահեցրեց նաև, որ ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի ղեկավարների հետ ամենաբարձր մակարդակներում՝ ձգտելով հասնել իրավիճակի կայուն լուծման ԼՂ-ում:

Մանրամասները՝ տեսանյութում։