ԼՂ-ի բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին․ Բորելը՝ Ադրբեջանին

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

ԵՄ-ն դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և ափսոսանք է հայտնում այդ ամենի հետևանքով զոհերի և կորուստների համար։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։

«Մենք ի գիտություն ենք ընդունել համապատասխան հայտարարությունները, որ ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն։ Մենք ակնկալում ենք ռազմական գործողությունների անհապաղ և ամբողջական դադարեցում ու հրադադարի պահպանում։ ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին՝ թույլատրել անհապաղ ու անարգել հումանիտար օգնություն  կարիքավոր մարդկանց, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ամբողջական բացման միջոցով՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի ու հուլիսի որոշումների համաձայն։ Մարդասիրական դերակատարները պետք է կարողանան ազատորեն գործել։ ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերել»,- ասվում է հայտարարության մեջ։

ԵՄ-ն Բաքվին և Արցախի հայերին կոչ է անում հրատապ ներգրավվել համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ։

«Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ապահովելու Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը, այդ թվում՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տներում ապրելու իրավունքը։ Քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին։ ԵՄ-ն պատրաստ է ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ իրավիճակի հետագա վատթարացման դեպքում»,- ասվում է հայտարարության մեջ։

ԵՄ-ն նաև վերահաստատում է իր աջակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, և կոչ է անում Ադրբեջանին վերահաստատել իր միանշանակ հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի համաձայն։

Նշվում է, որ ԵՄ-ն պատրաստ է հետագայում էլ աջակցել Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին՝ երկրում ժողովրդավարական բարեփոխումների կայունությանը, անվտանգությանը և շարունակմանը։ Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը շարունակելու է դիտարկել և զեկուցել Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմում անվտանգության իրավիճակի մասին։

«ԵՄ-ն կոչ է անում վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները բոլոր առկախված հարցերի շուրջ՝ հաշվի առնելով խաղաղության պայմանագրի կնքումը, և լիովին հավատարիմ է մնում նման բանակցություններին աջակցելուն: ԵՄ-ն լիովին հավատարիմ է կողմերի միջև երկխոսությունը հեշտացնելուն, հատկապես՝ Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի աջակցությամբ, երկարատև խաղաղություն ապահովելու համար՝ ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան