«Եղցահողը լրիվ ավերված է, մենք էլ՝ ամբողջովին շրջափակման մեջ. կրակում են գյուղի ողջ երկայնքով». Մեծ Շենի գյուղապետ

Լուրեր

05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
05.08.2026 | 17:29
«Մանկապարտեզի ու համայնքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել․ փա՞յ եք մեջը»․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:26
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ցորեն կուղարկվի Հայաստան
Բոլորը

«Իրավիճակը շատ վատ է, սրանից վատ ո՛չ պատկերացնել կլիներ, ո՛չ էլ վատ երազում տեսնել, մնացել ենք լրիվ մենակ»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց Արցախի Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը։

Այսօր ժամը 13:00-ի պայմանավորված հրադադարն ազդեցություն չի ունեցել Մեծ Շենի վրա. գյուղի ամբողջ երկայնքով կրակում են, ասում է Դավթյանը։

«Լրիվ շրջափակման մեջ ենք, կապ չենք կարողանում հաստատել Ստեփանակերտի հետ, շատ ծանր դրություն է։ Հարակից Եղցահող գյուղը լրիվ ավերված է, էդ գյուղացիներից որը մեր մոտ է եկել, մյուսները կողքի շրջաններն են գնացել, մի կերպ փրկվել։ Չգիտեմ՝ ինչ է լինելու»,- նշեց նա։

Հարցին ի պատասխան՝ սնունդ և էլեկտրաէներգիա կա՞, Դավթյանը դառը ծիծաղեց. «Սնունդը հեչ է, էսքան ժամանակ դիմացել ենք, հիմա էլ կդիմանանք։ Գյուղ տեղ է, մի բան անում ենք, այ՝ լույս չունենք, շուտով հեռախոսներն էլ կանջատվի ու լրիվ կմնանք ամենքից ու բոլորից կտրված»։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ և այլն։ Ադրբեջանական զինված ուժերը քաղաքացիական բնակչության ուղղությամբ կիրառում են խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում՝ հրետանի։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գրանցված տեղեկությունների համաձայն՝ հրետակոծությունների հետևանքով առավոտվա տվյալներով կա 32 զոհ, 200-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ 7 զոհ (2 երեխա) և 35 վիրավոր (13 երեխա) քաղաքացիական բնակչության շրջանում։

Այսօր ժամը 12:30-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց այն մասին, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։

Ըստ ռուսական կողմի առաջարկի՝ 2023թ․ սեպտեմբերի 20-ին ժամը 13։00-ից սկսած ուժի մեջ կմտնի ամբողջական հրադադարը։

«Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ամբողջությամբ կլուծարվի և կզինաթափվի, իսկ ռազմական տեխնիկան դուրս կբերվի Ղարաբաղից և շուտափույթ կոչնչացվի։ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցերը Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում կքննարկվեն սեպտեմբերի 21-ին Եվլախում՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության ռուսալեզու տարբերակում։

Ռոզա Վարդանյան