Որոշում է կայացվել Կառավարության շենքի դիմաց հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու և բռնություններն արդարացնելու կասկածանքով ձերբակալել Սերոբ Նալթակյանին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ առանձին լրատվամիջոցների առցանց ռեսուրսներով տարածվել է Կառավարության շենքի դիմաց 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող հավաքի վերաբերյալ տեսանյութ, որի ուսումնասիրությամբ տվյալներ են ստացվել 1991թ. ծնված Սերոբ Նալթակյանի կողմից զանգվածային լրատվության միջոցների, կամ տեղեկատվական, կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ բնռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու վերաբերյալ։

«Մասնավորապես՝ բարձրախոսի միջոցով վերջինս բազմաթիվ անձանց ներկայությամբ և ԶԼՄ-ների կողմից հավաքի ընթացքի լուսաբանման պայմաններում հայտարարել է. «Նեգատիվը, եթե լավ չհասկանան, թափելու ենք էս շենքի վրա։ Եթե պետք լինի, սաղ շենքերի վրա նեգատիվ ա թափվելու։ Մենք պետք է համախմբված անենք։ Եթե բան ենք ջարդելու, համախմբված ջարդելու ենք։ Եկեք ինչքան կարանք մարդ կանչենք ստեղ։ Խնդրենք, ծեծենք, խաբենք, համոզենք։ Թող գան ստեղ, կհասկանան հարցն ինչումն ա։ Հենց եկան ստեղ, հավաքվեցինք, լցվեց հրապարակը, հասկացողը հասկանալու ա, չհասկացողի գլխին էլ տալու ենք»։

Նկատի ունենալով, որ վերոնշյալում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրականացվում է նախաքննություն։ Կայացվել է Սերոբ Նալթակյանին ձերբակալելու որոշում, ինչի շրջանակներում ձեռնարկվում են միջոցներ՝ նշված անձին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։