Ադրբեջանը նպատակ ունի ագրեսիա նախապատրաստել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
Բոլորը

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացվող ռազմական գործողությամբ ցանկանում է ավարտին հասցնել էթնիկ զտման քաղաքականությունը։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստում նշեց հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Այս գործողությունը նաև սադրանք է ընդդեմ միջազգային հանրության և մեր կողմից այն ընկալմանը, որ պետք է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները և անվտանգությունը քննարկեն Բաքվի և Ստեփանակերտի միջև միջազգային մեխանիզմի միջոցով։ Ադրբեջանը նաև հարձակվում է այս խոսույթի և այս օրակարգի վրա և ցանկանում է իր էթնիկ զտման քաղաքականությունը ավարտին հասցնել։ Սրա վկայությունն է այն, որ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներից հնչում են մտքեր, թե բնակչության համար կարող են մարդասիրական միջանցք բացվել, ինչը ակնհայտ է բոլորիս, որ ցեղասպանական գործողության տարրեր է պարունակում կամ այդպիսին է»,- նշեց Խանդանյանը։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը չափազանց տարակուսելի է և անընդունելի է համարում այն, որ Ադրբեջանն իր պաշտոնական հաղորդագրություններում նշում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մասնակցության մասին։

«Կարծում եմ, սա նպատակ ունի սլաքներն ուղղել Հայաստանի վրա և ագրեսիա նախապատրաստել նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Եվ այս առնչությամբ ես կոչ կանեի մեր հանրությանը հանդարտություն պահպանել և չտրվել սադրանքներին, որովհետև երկրի ներսում ևս բազմաթիվ են սադրանքները, որոնք այս խոսույթին են ծառայում»,- ընդգծեց Խանդանյանը։

Խանդանյանի դիտարկմամբ՝ տարակուսելի է Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն պնդումը, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը տեղեկացվել է այս հարձակման մասին։

«Սա բազմաթիվ հարցեր է առաջացնում, ի թիվս այն հարցերի, որոնք մենք ունեինք ռուս գործընկերների և ռուս խաղաղապահ զորախմբի նկատմամբ։ Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության ներքո և անվտանգության երաշխավորը նրանք են, և եթե նրանք նախապես տեղեկացվել են, ապա ի՞նչ գործողություններ ձեռնարկել։ Այս հարցին հույս ունեմ, որ ռուս գործընկերները կտան պատասխան»,- նշեց Խանդանյանը։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի խոսքով՝ տարակուսանք է հարուցում նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնության ԱԳ պաշտոնական ներկայացուցիչը իր հայտարարության մեջ Հայաստանին և Ադրբեջանին է կոչ անում դադարեցնել լարվածությունը։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը անհրաժեշտ է համարում խորհրդարանական մակարդակում ակտիվ աշխատանքը միջազգային գործընկերների հետ, տարբեր խորհրդարանական հարթակների պատգամավորների հետ, որպեսզի և իրազեկվածությունը բարձրանա, և Ադրբեջանի նկատմամբ ճնշումը բարձրանա, և ԼՂ-ի դեմ ագրեսիան դադարեցվի։

Մանրամասները՝ տեսանյութում։