Խաղաղություն ամենեցուն կամ պատասխան Էդուարդ Շարմազանովին

Լուրեր

25.06.2026 | 20:46
ԿԿՀ-ն Տիգրան Խզմալյանին տուգանել է 200 հազար դրամով
25.06.2026 | 20:31
Քարոզարշավի «գինը»․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերն ու ինչ «նվերներ» են ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
25.06.2026 | 20:25
Առաջադրվել եմ ԱԺ փոխնախագահի պաշտոնում. Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:13
Ընտրական ցենզ սահմանելու փոփոխություններն օրինական ու սահմանադրական չեն․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:01
Եթե ՍԴ-ն մերժի մեր հայցը, ԲՀԿ-ն հակասահմանադրական քայլերի չի գնա, կգործենք միայն օրենքի շրջանակում. Արման Աբովյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:48
Ալեն Սիմոնյանը հեռացավ առանց հարցերի պատասխանելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:48
Ինչո՞ւ է ՔՊ-ն ուզում ընտրական ցենզ սահմանել արտահերթ նիստում․ պարզաբանում է Հասմիկ Հակոբյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:40
ԵԽԽՎ-ն Վրաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ քննադատական բանաձև է ընդունել
25.06.2026 | 19:29
Քաղաքական որոշումը կայացված է. Ռուբեն Ռուբինյանը` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:18
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:13
ՔՊ նիստն ավարտվեց, ինչ որոշում է կայացվել. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 19:08
Դավիթ Համբարձումյանի գործը ուղարկվեց նոր քննության․ նա ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 19:00
Պոպուլիզմ չէ՛ «Սամվել Կարապետյան՝ վարչապետ» թեզը, լուրջ գիտատեսական ուսումնասիրություններ կային, որ ՔՊ-ն չի հաղթելու․ Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 18:47
ՍԴ-ում պատասխանողի ներկայացուցիչները կլինեն Վահագն Հովակիմյանը և Նունե Հովհաննիսյանը
25.06.2026 | 18:33
ՄԻՊ-ը հանդիպել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցեր բարձրաձայնող անձանց
Բոլորը
Քիչ առաջ կարդացի ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմանազովի բուռն զայրույթը Հայ Առաքելական եկեղեցու շուրջ զարգացող իրադարձությունների հետ կապված։

Պարոն Շարմազանովը նախ դասագրքային «ճշմարտություններ» է հայտնում ՀԱԵ-ի ունեցած պատմական, հոգևոր, մշակութային դերի մասին հայ ժողովրդի կյանքում։ Իհարկե, որպես պատմական ֆակուլտետն ավարտած, պարոն Շարմազանովը երևում է լավ է սերտել դասերը և հավանաբար բարձր գնահատականներ ստացել։ Իսկ եթե նա նույն ֆակուլտետում ուսաներ ԽՍՀՄ տարիներին, սերտելով աթեիզմ և Մարքսիզմ-լենինիզմ, կարծում եմ նույն ջանասիրությամբ կքարկոծեր և քրիստոնեությունը և ՀԱԵ-ն, ներկայացնելով այդ կառույցի խիստ բացասական դերը հայ ժողովրդի կյանքում։

Ցավալի է, որ երկար տարիներ զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ, պարոն Շարմազանովն այդպես էլ չկարողացավ տիրապետել պետական այրին վայել վարվելակերպին և բառապաշարին (աղանդավոր, վայնասուն)։ Իհարկե, նմանօրինակ հայհոյախառն արտահայտություններ մենք էլի ենք լսել , ինչպես ՀՀԿ-ական (կբռնաբարեմ, գլուխդ կպոկեմ, ղալաթ կանեն և այլ), ինչպես նաև այլ խմբակցությունների (տիրումերը, չաթլախ և այլն) պատգամավորներից: Հիշում ենք նաև, թե ինչպես 2015թ․ ՀՀԿ ակտիվի ժողովին հայհոյանքներով պիտակավորվեց ՀՀԿ-ի նախկին կոալիցիայի գործընկեր, ԲՀԿ-ի առաջնորդ, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ Անվտանգության խորհրդի անդամ ևայլն, ևայլն, հետագայում ՀՀ շքանշանակիր Գագիկ Ծառուկյանը։ Արդյո՞ք ՀՀԿ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի ունկնդիրներին այդ ոճով և բառապաշարով են դասընթացներ վարում դպրոցի դասախոսները (Դավիթ Շահնազարյան, Ստյոպա Սաֆարյան, Արտակ Կիրակոսյան):

Այժմ, ըստ էության։ Նշված հարցազրույցում, պարոն Շարմազանովը այպանում է իրավապաշտպաններին, որ նրանք ձայն չեն բարձրացնում ի պաշտպանություն ՀԱԵ-ի և մեջբերում եմ․ « Եթե որեւէ աղանդավորական շարժման գրասենյակ հանկարծ ինչ-որ մեկը ներխուժեր, կամ անգամ փորձ աներ թթու խոսք ասել որեւէ սեռական փոքրամասնության ներկայացուցչի, բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները վայնասուն կբարձրացնեին, բայց որտեղ են հիմա մարդու իրավունքների այդ ջատագովները, բա 1700-ամյա հոգեւոր կառույցի հայրապետի ու Սուրբ Էջմիածնի նկատմամբ գործունեություններ են կատարվում»։

Կուզենայի բացատրել պարոն Շարմազանովին, որ իրավապաշտպանները «վայնասուն են» բարձրացրել, երբ ՀՀ իշխանությունները, կամ նրանց կողմից հովանավորվող և ուղղորդվող տարբեր պաշտոնյաներ կամ անձինք, վիրավորել են բռնություն գործադրել, աշխատանքի չեն ընդունել, կամ հեռացրել են աշխատանքից մարդկանց նրանց կրոնական հայացքների, կամ սեռական կողմնորոշման համար։ Մենք «վայնասուն» ենք բարձրացրել, երբ մանկապարտեզներում, դպրոցներում իրականացվել է հավատաքննություն, ծաղրի են ենթարկվել այլ կրոնական համոզմունք ունեցող ընտանիքների երեխաները, երբ բանակում պարտադիր, առանց զինվորների կամքը հարցնելու, նրանց մկրտել են, հայ զինվորին չոքացրել ինչ-որ կղերականի դիմաց և ստիպել խաչ համբուրել և այլն։ Բայց մենք երբեք չենք խառնվել, օրինակ, Ավետարանականների, Եհովայի վկաների ներհամայնքային վեճերին կամ դրանց հարթեցմանը, ինչպես չենք խառնվել, օրինակ ՀՀԿ-ի ներկուսակցական խնդիրներին և պառակտմանը (ՀՀԿ, Հանրապետություն)։ Այն ինչ կատարվում է ՀԱԵ-ի շուրջ ( «Նոր Հայաստան, նոր հայրապետ» ), ՀԱԵ-ի հոգևորականների և հավատացյալ հոտի անդամների ներհամայնքային խնդիր է։ Իսկ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունն, իրենց ելույթներով կրկնում են պարոն Շարմազանովի խոսքերը ՀԱԵ-ի մասին և մեղադրում Կաթողիկոսին Շարմազանովի կողմից չսիրված աղանդների դեմ ոչ բավարար պայքարելու համար։

Քանի որ պարոն Շարմազանովը, ինչպես նաև ՊՆ նախկին նախարար պարոն Վ․ Սարգսյանը, ոչ միայն ՀԱԵ-ի հոտի անդամ են, այլև ՀԱԵ-ում եղել են պատվավոր խաչքավորներ, խորհուրդ կտայի օգտագործել իրենց նկատմամբ հոտի և հոգևորականների հարգանքը , գնալ՝ երկխոսության հրավիրել կողմերին և շտկել վիճակը։


Խաղաղություն ամենեցուն, Ամեն

Ավետիք Իշխանյան