Գավառ-Սևան ճանապարհին մեքենան կողաշրջվել է․ տուժածների վիճակը ծանր է

Լուրեր

08.12.2025 | 15:00
Փաշինյանը՝ «եկեղեցու նորոգման մասին» // Միքայել արքեպիսկոպոսը, ըստ պատգամավորի, պետք է վիրահատվի․ ԼՈՒՐԵՐ
08.12.2025 | 14:52
Միհրան Հարությունյանը կմենամարտի UNF-ում
08.12.2025 | 14:41
Ստամբուլում թմրավաճառների դեմ գործողության ժամանակ ոստիկան է զոհվել
08.12.2025 | 14:33
Դոնալդ Թրամփը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին
08.12.2025 | 14:30
Մալխաս Ամոյանը՝ տարվա լավագույն ըմբիշների թվում
08.12.2025 | 14:24
Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում ենք կաշառք ստանալու մեջ. նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
08.12.2025 | 14:18
Նուբարաշենի ՔԿՀ-ում կոնֆլիկտային իրավիճակ է եղել աշխատակիցների միջև. ՔԿԾ պետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.12.2025 | 14:09
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Պետության Էմիրի խորհրդական Մուհամեդ Բին Ահմեդ ալ-Միսնադին
08.12.2025 | 14:08
Սերխիո Ռամոսը գոլ է խփել «Մոնտերեյում» անցկացրած վերջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 14:05
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևկելի հատվածից և բախվել ծառին․ ՆԳՆ ՓԾ
08.12.2025 | 14:00
Մոսկվայում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստ է անցկացվում․ ՀՀ-ն չի մասնակցում
08.12.2025 | 13:59
ՔԿԾ պետը` Արթիկի ՔԿՀ-ի պետի տղայի կողմից ուսանողին ծեծի ենթարկելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.12.2025 | 13:51
Գրանցվել է 476 դեպք, որից 190-ը՝ արտակարգ. ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը
08.12.2025 | 13:48
Արգելափակվել է Hellobit ֆինանսական բուրգի 2 կայքերի գործունեությունը․ կիբեռոստիկանություն
08.12.2025 | 13:43
Անչափահասները ծեծել են 38-ամյա տղամարդուն․ նա ծնոտի կոտրվածք է ստացել
Բոլորը

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 21։16-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լճափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ․ ՈՒ․ ծնված 1959 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ս․ Մ․-ն (ծնված 1966 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։