Քաղաքապետի թեկնածուն՝ Պոլիտեխնիկում․ ինչո՞ւ է Ավինյանը դասի ժամին հանդիպել ուսանողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, քարոզչության վերջին օրը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում էր։ Ուսումնական հաստատության դահլիճում ռեկտորի հետ միասին ՔՊ-ական թեկնածուն հանդիպել է ուսանողների ու դասախոսների հետ։ Տեղեկությունը տարածել էր «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը՝ հրապարակելով նաև տեսանյութ:

«Անկախ դիտորդի» տեղեկություններով՝ ուսանողներին հայտնել են, որ հանդիպմանը մասնակցելու դեպքում դասից նրանց բացակայությունը չի գրանցվի։

Ահազանգի հետքերով Factor.am-ի նկարահանման խումբը Պոլիտեխնիկական համալսարանի բակում է: Տեսախցիկից դուրս մեզ հանդիպած ուսանողներն ու համալսարանի աշխատակիցներն ասացին, որ Տիգրան Ավինյանի հետ հանդիպումն արդեն ավարտվել է:

Ինչո՞ւ էր Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն համալսարանի ներսում հանդիպում ունեցել ուսանողների հետ և արդյոք սա օրենքի խախտում չէ՞: Փորձեցինք պարզաբանում ստանալ համալսարանի ռեկտորից կամ որևէ պատասխանատու անձից, սակայն մեզ թույլ չտվեցին նկարահանում կատարել` հորդորելով նախապես հանդիպման համար գրանցվել ու սպասել:

Թեև Տիգրան Ավինյանը 2022 թվականի հունվարից Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, այնուամենայնիվ, քարոզարշավի վերջին օրը համալսարանում ունեցած հանդիպումը տարակուսանքի տեղիք է տալիս։ Հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ հանդիպման ընթացքում թեկնածուն ակնհայտ զբաղվում է քարոզչությամբ համալսարանի ներսում՝ հնչեցնելով իրենց կարգախոսը։

Ի՞նչ է տեղի ունեցել Պոլիտեխնիկական համալսարանի դահլիճում, փորձեցինք պարզել համալսարանից դուրս եկող ուսանողներից ու դասախոսներից, սակայն նրանք այնքան էլ հակված չէին հարցերին պատասխանել:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով սահմանվում է. «Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»: Ընտրական օրենսգրքում ևս ամրագրված է, որ արգելվում է նախընտրական քարոզչություն կազմակերպելը կամ կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները օգտագործելը ուսումնական հաստատությունների աշխատողներին՝ իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սեպտեմբերի 6-ին հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ուսումնական հաստատությունները պետք է ներգրավված չլինեն քաղաքական գործընթացներում, և անընդունելի են որևէ քաղաքական ուժի ընտրելու կամ նրանց հավաքներին մասնակցելու ուղղորդումները:

«Նմանօրինակ ահազանգերի և փաստերի առկայության դեպքում հորդորում ենք դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն կամ իրավապահ մարմիններին: Բողոքների դեպքում նախարարությունը լինելու է հետևողական՝ ուսումնական հաստատություններում քաղաքական քարոզչության արատավոր և անընդունելի դեպքերը բացահայտելու հարցում»,- մասնավորապես նշված էր հաղորդագրության մեջ:

«Ականատես» դիտորդական առաքելության համակարգող Մարիամ Հովեյանի խոսքով՝ ի սկզբանե Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի լինելը ռիսկեր էր պարունակում և իրենք դրա մասին զգուշացրել էին դեռ մինչև քարոզարշավի մեկնարկը։

Նշենք, որ մինչ այս պահը Պոլիտեխնիկական համալսարանից, ՔՊ վարչությունից կամ ԿԳՄՍ նախարարությունից որևէ պարզաբանում կամ ուսումնական հաստատությունում քարոզչություն իրականացնելու վերաբերյալ հերքում չի հրապարակվել։ Արդյոք նախարարությունը տեղյա՞կ է այս հանդիպման մասին և կպահի հետևողական լինելու խոստումը, կտեսնենք առաջիկայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Անժելա Պողոսյան