Նարեկ Սարգսյանի գործով զբաղվող քննիչի անունը չեն հայտնում նրա անվտանգությունից ելնելով

Լուրեր

16.06.2026 | 11:07
Հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվող անապահովության գնահատման նոր համակարգին նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
16.06.2026 | 11:07
Արման Թաթոյանը ներկայացնում է ԿԸՀ դիմումը և ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը. ՈՒՂԻՂ
16.06.2026 | 11:05
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
16.06.2026 | 10:46
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան․ հարված է հասցվել տեղի նավթավերամշակման գործարանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 10:37
Կաբո Վերդեի հավաքականի դարպասապահի հետևորդների թիվը 50 հազարից հասել է 5,5 միլիոնի
16.06.2026 | 10:24
Քալիֆորնիայում B-52 ռմբակոծիչի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել
16.06.2026 | 10:21
Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ
16.06.2026 | 10:10
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ հավաքականի մարզիչը հեռացվել է մեկնարկային խաղից հետո
16.06.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2025 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը. ՈՒՂԻՂ
16.06.2026 | 09:50
Ոչ-ոքիների օր՝ ԱԱ-2026-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
16.06.2026 | 09:30
Սևան քաղաքում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
16.06.2026 | 00:58
ԱԱ-2026․ Բելգիան խուսափեց պարտությունից Եգիպտոսի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 23:45
«Կրկնակի վանդալիզմ»․ բրոնզագույն սե՞պ հայ-ռուսական հարաբերություններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 23:06
Աջակցում ենք ընտրությունների արդյունքները չճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի հայտարարությանը. «Միասնության թևեր»
Բոլորը

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 7-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը:

Factor.am-ը փորձեց Նարեկ Սարգսյանի գործի վերաբերյալ որոշ մանրամասներ պարզել՝ այդ թվում և հասկանալ, թե այս գործը ԱԱԾ քննչական վարչության որ քննիչին է հանձնարարվել։

Մեզ հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը հրաժարվեց այս գործի վերաբերյալ մանրամասներ հայտնել և ընդամենը նշեց․ «Գործով զբաղվող քննիչի անունը չենք կարող հայտնել նրա անվտանգությունից ելնելով։ Միայն նշեմ, որ այդ գործով աշխատում է քննչական խումբ, իսկ թե քանի հոգի է այդ խմբում ընդգրկված և ովքեր են նրանք՝ հրապարակման ենթակա չէ»։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քաղաքացու կողմից հաղորդում և բացատրություն է ստացվել այն մասին, որ 2017թ. օգոստոսի կեսերին, Ն. Սարգսյանի անվտանգության պետ Ա. Պետրոսյանի թիկնազորի 2 աշխատակիցներ Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցի խաչմերուկի վրա գտնվող սրճարանի դիմացից բռնություն գործադրելու եղանակով առևանգել են իրեն, տեղափոխել Ն. Սարգսյանի բնակության շենքի նկուղ, որտեղ մի քանի ժամ իր կամքին հակառակ պահելով՝ ենթարկել են ծեծի։ Նշված նկուղում ներկա է գտնվել Ն. Սարգսյանը, ով ատրճանակով սպառնալիքներ է տվել իրեն, ապա գազայրիչով վառել է իր մարմնի տարբեր մասերը՝ պահանջելով գիշերային ակումբ աշխատեցնելու բիզնեսով չզբաղվել, այդ նպատակով չվարձակալել Երևան քաղաքում գտնվող «Օպերա» ակումբը և այնտեղ չծավալել ձեռնարկատիրական գործունեություն: Այնուհետև վերը նշված անձինք քաղաքացուն տեղափոխել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Սկանյա» բեռնատար մեքենաների սպասարկման սրահի վարչական շենք, 2-3 ժամ ապօրինի պահել այնտեղ, ապա Ն. Սարգսյանը մի քանի այլ անձանց հետ կրկին ծեծի է ենթարկել քաղաքացուն, ապա պահանջել է հեռախոսով բարձրախոսով «Օպերա» ակումբի սեփականատիրոջը հայտնել, որ հրաժարվում է այդ ակումբում գործունեություն ծավալելուց: Ն. Սարգսյանի պահանջը կատարելուց հետո քաղաքացուն ազատ են արձակել:

Աղավնի Սուքիասյան