ՔՊ-ի կազմում առաջադրվելուց հետո սպառնալից նամակներ եմ ստացել․ Վահագն Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

«Առաջադրվելուց հետո շատ քննադատություններ են հնչել իմ հասցեին, նույնիսկ ահաբեկող նամակներ եմ ստացել։ Ոմանք իրենց պարտքն են համարում դրսից հեռակառավարման վահանակով հայրենիք կառավարել ու սիրել․ այդպես հեշտ է։ Մարդիկ կան, որոնք ժամանակին իրենց ընկեր են կոչել, հետո այդ ընկերներին էլ տեսա: Երբ իրենց պետք չես, այլևս իրենց ընկերը չես»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է ջազ երաժիշտ, դաշնակահար և կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը, որը Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում է։

Ջազմենը շեշտում է, որ առաջարկը ստացել է ՔՊ-ից, և ընդունել է այն պատճառով, որ մտահոգ է քաղաքային կյանքով, և սիրում է Երևանը՝ ոչ միայն երգերի ու կենացների մակարդակով:

«Սա փորձ է մայրաքաղաքում դրական փոփոխություններ անելու: Առհասարակ, մշակույթի գործիչը չէ, որ հարում է իշխանությանը, այլ իշխանությունն է հարում մշակույթի գործչին։ Բոլոր իշխանությունների օրոք ես նույն մարդն եմ եղել»,- նշում է նա։

Վահագն Հայրապետյանի խոսքով՝ առաջնային խնդիրներից մեկը, որ պետք է լուծել Երևանում, փողոցային երաժշտության կարգավորումն է․ «Չէի ուզենա, որ մայրաքաղաքում փողոցային անորակ երաժշտություն հնչեր, փողոցում նվագող երաժիշտն էլ ունենար մուրացկանի կարգավիճակ։ Այդ ամենը պետք է լինի քաղաքապետարանի հսկողության ներքո, փողոցային երաժիշտները պետք է ունենան իրենց ժամը, պետք է թույլտվություն ստանան և լիցենզավորվեն։ Չի կարող այնպես լինել, որ ով ուզենա՝ գնա փողոցում նվագի»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան