Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր․ ԱՀ ՊՆ
Քաղաքականություն
13.09.2023 | 13:28Սեպտեմբերի 13- ին ժամը 12։15֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք․ տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։
Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։