Կարևոր է, որ Հաագայի դատարանի որոշումը կատարվի՝ ապահովվի Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը․ Մեծ Բրիտանիայի դեսպանը՝ ԵԱՀԿ նիստում

Լուրեր

06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Բոլորը

Հայաստանի նախաձեռնությամբ նախօրեին հրավիրված ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստում Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Նիլ Հոլանդը՝ մտահոգություն հայտնելով  հումանիտար ճգնաժամի կապակցությամբ։

«Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի շարունակական խափանումներով և տեղի բնակչության համար դրա հետ կապված մարդասիրական հետևանքներով, մասնավորապես, կապված դեղորայքի, առողջապահական խնամքի և այլ հիմնական ապրանքների ու ծառայությունների մատակարարման հետ: Հետևաբար, կարևոր է, որ 2023 թվականի փետրվարին ընդունված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարվի՝ Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով անարգել տեղաշարժ ապահովելու համար»,- ասել է Հոլանդը։

Նա նշել է, որ Բրիտանիան կողմերին խստորեն հորդորում է թույլ տալ ԿԽՄԿ-ին մուտք գործել հասանելի բոլոր երթուղիներով, ինչպիսին է նաև Աղդամի ճանապարհը, որպեսզի կազմակերպությունը կարողանա կատարել կենսական նշանակության իր աշխատանքը: Բացի այդ, բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան մարդասիրական օգնության հետագա քաղաքականացումից՝ խաղաղ բնակչության կարիքները բավարարելու համար։

«Բրիտանիան մտահոգությամբ նշում է լարվածության աճը՝ վերջին շրջանում երկու կողմերի սահմանային խախտումների և ռազմական մանևրների աճից հետո: Մենք վստահ ենք, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և երկու կողմերին կոչ ենք անում կրկնապատկել իրենց ջանքերը՝ միջազգային միջնորդությամբ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար, այդ թվում՝ դրույթներ ընդունելով Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության պաշտպանության համար»,- ասել է բրիտանավի դիվանագետը։

Հոլանդը նշել է նաև, որ «միայն դիվանագիտական ​​ճանապարհով և ՄԱԿ-ի կանոնադրությամբ ու Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին համապատասխան կտեսնեն հակամարտության կայուն լուծումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը»։

Էմմա Չոբանյան