Լաչինի ու Աղդամի երթուղիները անհապաղ միաժամանակ պետք է բացվեն․ ԱՄՆ Պետքարտուղարություն

Լուրեր

05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեյթու Միլլերը նախօրեի ճեպազրույցում անդրադարձել է Արցախում հումանիտար իրավիճակին ու պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի մասին տեղեկացվել էր զրույցից մի քանի օր անց։

«Անկախ նրանից, թե երբ կարող էին հրապարակվել շաբաթվա վերջին տեղի ունեցած զեկույցները, կարծում եմ, եթե ուզում եք խոսել այս հարցում գերատեսչության դրսևորած հրատապության մասին, նայեք ոչ միայն այդ զեկույցին։ Պետքարտուղարը հանգստյան օրերին զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, երբ նա ուղևորության մեջ էր՝ մեկ զանգ Նյու Դելիից, մեկ զանգ Հանոյից»,-ասել է Միլլերը՝ նշելով, որ  Լաչինի միջանցքը պետք է բացվի․

«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով։ Մենք կրկնում ենք մեր կոչը, ինչ պետքարտուղարն արեց շաբաթվա վերջին, Լաչինի և Աղդամի երթուղիների անհապաղ և միաժամանակ բացման համար, որպեսզի հնարավոր լինեն խիստ անհրաժեշտ մարդասիրական մատակարարումները Լեռնային Ղարաբաղում գտնվող տղամարդկանց, կանանց և երեխաներին։ Մենք կոչ ենք անում ղեկավարներին, ինչպես որ դա արեց քարտուղարն իր կոչերում, չձեռնարկեն որևէ գործողություն, որը բարձրացնում է լարվածությունը կամ շեղում այդ նպատակից»։

Պետդեպի խոսնակը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ճանաչում Արցախում նախագահական ընտրությունները։

«Թեև կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղն ունենա վստահելի ներկայացուցիչներ կողմերի երկխոսության համար, ինչպես նախկինում ենք ասել, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն, և հետևաբար չենք ճանաչում այդ, այսպես կոչված, նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք հայտարարվել էին վերջին օրերին»,-նշել է Միլլերը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կշարունակի խստորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին` լուծելու առկա խնդիրները ուղղակի երկխոսության միջոցով։