Ապամոնտաժում՝ քարոզարշավի ընթացքում․ Չարենցի տուն-թանգարանի տանիքի վերնահարկը սկսել են քանդել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
Բոլորը

Արամի փողոցի մի հատվածը վաղ առավոտից փակ է․ Երևանի քաղաքապետարանը վերամբարձ կռունկ է բերել Չարենցի տուն-թանգարանի տանիքին ապօրինի կառուցված վերնահարկի քանդման աշխատանքները սկսելու համար։ Հուշարձան շենքի տանիքին վերնահարկը սկսել է կառուցվել այս տարվա հունիսի 3-ից։ Հաջորդ օրը՝ հունիսի 4-ին, կազմվել է վարչական արձանագրություն, որ Արամի 60 հասցեում ապօրինի շինարարություն է իրականացվել, որի համար կառուցապատողը տուգանվել է։

«Համատիրությունը դիմեց Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնին և նախորդ ուրբաթ ստացավ եզրակացություն, որ տվյալ շինությունը կառուցվել է առանց քաղաքաշինական նորմերի պահպանման։ Նաև ասեմ, որ տվյալ շինությունը վտանգ է հանդիսանում 3-րդ անձանց մասով»,- Factor TV-ի հետ զրույցում պարզաբանում է քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժ/պ Յակով Ասատրյանը։

Այդ եզրակացությունը ստանալուց հետո «Արամի նրբ. 5ա» համատիրությունը դիմել է քաղաքապետարան՝ վերնահարկն ապամոնտաժելու համար։

Ասատրյանի խոսքով՝ քաղաքապետարանը կառուցապատման շինթույլտվություն տրամադրել էր դեռևս 2022 թվականի հուլիսին։ Արդեն 2023-ի մարտին Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը փաստագրել և տվել էր ավարտական ակտ, որը չի ենթադրել շենքի արտաքին տեսքի փոփոխություն։

«Վերևի հատվածում տեղադրվել են պատուհաններ, և այդ փոփոխությունը թույլատրելի է համարել համայնքն այդ պահին, տրվել է ավարտական ակտ»,- ասում է Ասատրյանը։

Ավարտական ակտի տրամադրումից շուրջ 3 ամիս անց կառուցապատողը, որն Արամի 60 հասցեի շենքի բնակիչ է, ըստ պատասխանատուների, ապօրինի կերպով ընդլայնել է վերնահարկը՝ խաթարելով շենքի ճարտարապետական տեսքն ու շեղվելով շինթույլտվությունից։

Քանի որ Չարենցի տուն-թանգարանը ներառված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում, մանսարդային հարկի կառուցման համար անհրաժեշտ էր նաև ԿԳՄՍՆ դրական եզրակացությունը։ Իսկ նախարարության դրական եզրակացության մեջ արտաքին տեսքի փոփոխություն, ձևափոխում նախատեսված չի եղել։ Բացի այդ, նախարարությունը պահանջել է, որպեսզի պահպանվեն հարակից շենքերի՝ գոյություն ունեցող տանիքալանջերի հարթությունները։ Իսկ կառուցապատողը, որը հետևում էր վերնահարկի քանդման աշխատանքներին, հրաժարվեց պատասխանել Factor TV-ի հարցերին։

Վերջերս էլ՝ օգոստոսի 25-ին Factor TV-ի ահազանգից ու հրապարակումներից հետո ապամոնտաժվեց նաև Թումանյան 39 շենքի տանիքին կառուցվող վերնահարկը: Ուշագրավ է, որ այս ապամոնտաժումներն իրականացվում են նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ինչո՞ւ է քաղաքային իշխանությունը հենց այս փուլում համայնքային միջոցներով քանդման աշխատանքներ իրականացնում։ Քաղաքապետարանի պաշտոնյան կապ չի տեսնում այս ամենում։

«Զուտ ընթացակարգերի և օրենքի դրույթները պահելու տրամաբանության մեջ է, այսինքն՝ մենք չենք կարող հունիսի 3-ին արձանագրել և հունիսի 4-ին սկսել սա քանդել»,- ընդգծում է Յակով Ասատրյանը։

Երևանի փոխքաղաքապետ, մեկ շաբաթից կայանալիք ավագանու ընտրություններում իշխող ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, որն արձակուրդից մեկ օրով վերադառնում է քաղաքապատարան գործակարգավարական նիստերը վարելու համար, այսօր ևս մեկ անգամ հայտարարել է՝ ապամոնտաժելու են ցանկացած ապօրինի շինություն և տուգանելու են կառուցապատողին։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ևս ասաց՝ ապամոնտաժման գործընթացները որևէ կապ չունեն քարոզարշավի հետ, պարզապես համընկել են։ Իսկ ավելի շուտ չեն իրականացվել, քանի որ խնդիրը միայն քաղաքապետարանի տիրույթում չի եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան