Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ․ քննարկել են Ադրբեջանի հետ սահմանին լարվածության աճը

Լուրեր

05.08.2026 | 16:00
Գերմանիայի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերվել
05.08.2026 | 15:51
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք. Դատախազություն
05.08.2026 | 15:43
ԵՄ-ն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական սառեցված ակտիվներից
05.08.2026 | 15:36
«Մուլտի Վելնես» ընկերությունը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին․ պահանջում է անվավեր ճանաչել Տիգրան Ավինյանի որոշումը
05.08.2026 | 15:27
«Ոսկե գնդակի» ֆավորիտները՝ ըստ The Independent-ի
05.08.2026 | 15:19
Վայոց ձորում պետությանը պատճառված 1,9 մլն դրամի վնասը վերականգնվել է․ Դատախազություն
05.08.2026 | 15:10
Երևանում է TRIPP+-ի ղեկավարը // Երկրորդ քրեական գործը Կամո Արեյանի վերաբերյալ․ ԼՈՒՐԵՐ
05.08.2026 | 15:00
Կիևի մարզում ռուսական հարվածի հետևանքով ոչնչացվել է ուկրաինական Rozetka մարկետփլեյսի ամենախոշոր պահեստը
05.08.2026 | 14:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
05.08.2026 | 14:31
Էլեկտրոմոբիլների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 4-ը ներառյալ
05.08.2026 | 14:20
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի միջոցները․ բյուջեն հասել է 402 մլն դոլարի
05.08.2026 | 14:14
Նովակ Ջոկովիչը թենիսի բարեփոխման առաջարկ է արել
05.08.2026 | 14:05
Դերձակներին և կոշկակարներին փոխարինել են մերկապարուհիները․ Հակոբյանը՝ գույքի մասնավորեցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:54
Արարատ Միրզոյանը Սոկոլովի և ԱՄՆ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ին վերաբերող հարցեր
05.08.2026 | 13:45
«Ես մանկապարտեզ չունեմ, այ ցավդ տանեմ․ աչքիս՝ ես ու դու մենակ չունենք»․ ԱԺ-ում կատակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը և կոչ արել բոլոր տարաձայնությունները լուծել միայն դիվանագիտական ​​ճանապարհով։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է AFP-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին, տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը։

Նշվում է, որ խոսակցությունը տեղի է ունեցել «Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի մերձակայքում Ադրբեջանի կողմից ռազմական ռեսուրսների կուտակման մասին տագնապալի հաղորդագրությունների համատեքստում»։ Մակրոնը վերահաստատել է իր հավատարմությունը Լեռնային Ղարաբաղում «մարդասիրական ճգնաժամի լուծմանը» և «հակամարտության արդար և տեւական լուծմանը միջազգային իրավունքին համապատասխան և բացառապես դիվանագիտական ​​միջոցներով»։

Հինգշաբթի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը զորքեր է կուտակել Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ բաժանարար գծում։ Բաքուն հերքել է նրա հայտարարությունները։ Հինգշաբթի օրը նաև ռուս խաղաղապահները հրադադարի երկու խախտում են արձանագրել Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում, զոհեր չկան, հետաքննություն է ընթանում։

Ուրբաթ օրը Բաքուն հայտարարեց, որ Հայաստանը կենդանի ուժ և ռազմական տեխնիկա է կենտրոնացնում Ադրբեջանի հետ սահմանին։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Հայաստանը «բացահայտորեն նոր խրամատներ է փորում և ամրություններ է կառուցում»։ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման մասին հայտարարությունների ֆոնին Երևանը հայտարարեց Միացյալ Նահանգների հետ համատեղ զորավարժությունների անցկացման մասին։