ՀՀ ԱԳ փոխնախարարը հայ-ռուսաստանյան մեդիա ֆորումի մասնակիցների հետ հանդիպմանն ընդգծել է ԼՂ-ում ահագնացող ճգնաժամի վերացման հրամայականը

Լուրեր

05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
Բոլորը

2023թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ՀՀ ԱԳ նախարարությունում հանդիպում է ունեցել Երևանում անցկացվող հայ–ռուսաստանյան մեդիա ֆորումի մասնակիցների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

Իր խոսքում նախարարի տեղակալն անդրադարձել է հայ–ռուսաստանյան հարաբերությունների օրակարգին, առկա միտումներին, ինչպես նաև առանձնանշել արտաքին քաղաքական բնագավառում համագործակցության համապատասխան տեղեկատվական ուղեկցման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը նաև ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ագրեսիայի և ուժի կիրառման քաղաքականության դրսևորումները, որոնք կարող են խաթարել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանը միտված հայկական կողմի և միջազգային գործընկերների ջանքերը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաև ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած ահագնացող հումանիտար ճգնաժամի անհապաղ վերացման հրամայականը: