«Ականատես»-ը պնդում է՝ դիտորդը հարձակման է ենթարկվել ՔՊ շտաբի աշխատակիցների կողմից, կուսակցությունը պարզաբանում է

Լուրեր

05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
Բոլորը

«Ականատես» դիտորդական առաքելությունը երեկ ահազանգեց, որ իրենց կազմակերպության դիտորդը հարձակման է ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիր, Երևանի թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից։

«Հերթական շրջայցի ընթացքում դիտորդն այցելել է Կենտրոն վարչական շրջանի Ռուսթավելի 17 հասցե՝ ընտրողների ցուցակների ճշգրտության ստուգման նպատակով։ Նույն փողոցի վրա է գտնվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը։ Դիտորդը լուսանկարել է նաև շտաբը, դրա շրջակայքում առկա քարոզչական նյութերը։ Աշխատանքի ընթացքում դիտորդին է մոտեցել թիվ 11 մանկապարտեզի տնօրենի ԺՊ Սոֆիկ Կարապետյանը, ասելով, որ դիտորդն իրավունք չունի լուսանկարել «իրենց շտաբը» կամ հարցեր տալ հասցեների հետ կապված։ Կինը վեճի է բռնվել դիտորդի հետ, խոչընդոտել լուսանկարահանմանը, խլել դիտորդի՝ ԿԸՀ կողմից տրամադրված վկայականը»,- ֆեյսբուքյան էջում կատարված գրառմամբ հայտնել է դիտորդական առաքելությունը։

«Ականատես»-ի պնդմամբ՝ Սոֆիկ Կարապետյանին միացել են ևս երկու անձինք՝ ենթադրաբար՝ շտաբի աշխատակիցներ, փորձել վեճի բռնվել և վիրավորել դիտորդին:

Factor.am-ը միջադեպի առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանին։

«Դիտորդը մոտեցել և հասցե է ճշտել, ինչից հետո մոտեցել է հարակից սեփական տներից մեկին հայտարարել է, թե իրենց տեղեկություններով այդտեղ 50 անձ է գրանցված, ինչին ի պատասխան մանկապարտեզի տնօրենը հակադարձել է, ասելով՝ այդ տանը գրանցված են միայն ինքը և աղջիկը։ Ապա հարցրել է՝ Դուք ո՞վ եք, որ նման հարցեր եք տալիս, դիտորդը բեյջն է ցույց տվել, նա էլ վերցրել է, որ նայի»,- FactorTV-ի հետ զրույցում ասաց Հայկ Կոստանյանը։

Հարցին՝ վիրավորանք եղե՞լ է, Կոստանյանը բացասական պատասխան տվեց.

«Նրանց են միացել ՔՊ շտաբի աշխատակիցներ, որոնք միասին այլ հարցեր են քննարկել։ Իսկ, որ ասում են՝ վեճ, խոչընդոտել են և այլն, հա, գուցե կանայք միասին մի քիչ բարձր տոների մեջ են եղել»։

Դիտորդական առաքելությունը տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ հաղորդում կներկայացնի իրավապահ մարմիններին՝ դիտորդական առաքելության իրավունքների խոչընդոտման դեպքով։ Այս մասով տեղեկություններ դեռևս չկան։

Ռոզա Վարդանյան