Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունները չեն օգնի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը․ Պեսկով

Լուրեր

20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
20.06.2026 | 17:12
Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4 աստիճանով, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով
20.06.2026 | 16:53
Արևահարություն, այրվածքներ, մաշկի քաղցկեղ․ ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգները
20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
20.06.2026 | 15:55
Նենց պետք է լինի, որ ծառը 500 տարի աճի. Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:35
ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները
20.06.2026 | 15:22
Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:15
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. Դատախազություն
20.06.2026 | 14:53
Ձորագետում հայտնաբերված վիրավոր արծվին տեղափոխվել է հատուկ կենտրոն
20.06.2026 | 14:41
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ
20.06.2026 | 14:18
Փրկարարները հեռացրել են երթևեկելի հատվածի քարերը․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կրկին անդրադարձել է Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների թեմային՝ նշելով, որ դրանց անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այս իրավիճակում, իհարկե, նման զորավարժությունների անցկացումը չի նպաստում իրավիճակի կայունացմանը։ Ամեն դեպքում, չի նպաստում տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, որ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը սրվել է։

Բացի այդ, նա նշել է, որ Ռուսաստանն աշխատում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ՝ կարգավորելու երկրների միջև ստեղծված իրավիճակը։

«Ռուսաստանը շարունակում է կատարել երաշխավորի իր գործառույթը։ Ռուսաստանը շարունակում է շատ ուշադիր, բծախնդիր աշխատանքը, հետևողական, կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ»,- ասել է Պեսկովը։

Նշենք, որ նախօրեին էլ նա հայտարարել էր, թե Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին տեղեկատվությունը մտահոգություն է առաջացնում, և որ Մոսկվան խորապես վերլուծելու է այս իրավիճակն ու հետևելու է զարգացումներին։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, անցկացվելու են «Արծիվ գործընկեր 2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները։

Էմմա Չոբանյան