Երևանի նախկին քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի ապօրինի գործողությունների հետևանքով Երևան համայնքի բյուջեին պատճառվել է ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամի վնաս

Լուրեր

07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր առ այն, որ Վ. Ն.-ն, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, Երևան քաղաքի արևմտյան և արևելյան հատվածներում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթների հրավերներով ներկայացվող որակավորման չափանիշներին չբավարարելու պայմաններում, մասնակից ընկերությունների մասնակցության հայտերը գնահատել է բավարար, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել Երևան համայնքին։ Մասնավորապես` հիշյալ ընկերությունները տեխնիկական, ֆինանսական, մասնագիտական, աշխատանքային համապատասխան ռեսուրսներ չունենալու պատճառով ի վիճակի չեն եղել պատշաճ մատուցել պայմանագրերով նախատեսված ծառայությունները, սակայն թերի, ոչ պատշաճ, իսկ որոշ դեպքերում նաև չմատուցված ծառայությունների դիմաց Երևանի քաղաքապետարանի կողմից առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 3.002.486.270 ՀՀ դրամի ավել գումարներ են վճարվել․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Բացի այդ, գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով բանակցային ընթացակարգի հրավերով աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթի հրավերով ներկայացվող որակավորման չափանիշներին չբավարարելու պայմաններում մասնակից ընկերությունների մասնակցության հայտերը հանձնաժողովի նախագահ Վ. Ն.-ն բավարար է գնահատել, ինչի համար ընկերության իրավասու պաշտոնատար անձանցից իր հոր՝ Հ. Ն.-ի համար որպես այլ առավելություն կաշառք է ստացել առանձնապես խոշոր չափերով գույքային օգուտ՝ ընդունելով վերջինիս անվամբ գրանցված անշարժ գույքերը երկարաժամկետ տրված վարձակալության վարձավճարների չափն անհամեմատ գերազանցող՝ ընդհանուր 436.472.280 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության հանձնելու և դրա արդյունքում իր հոր համար առանձնապես խոշոր չափերով գույքային օգուտ ստանալու առաջարկը:

Մասնավորապես, Երևան քաղաքի արևելյան հատվածում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց շուրջ 15 օր անց՝ 2015 թվականի ապրիլի 13-ին, Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Ն.-ի հոր և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության միջև կնքվել է վարձակալության պայմանագիր՝ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 3-րդ նրբանցք 2 հասցեում գտնվող 2708,1 քմ մակերերսով տարածքը 10 տարի ժամկետով՝ ամսական 6000 ԱՄՆ դոլարին համարժեք 2.850.000 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալությամբ տրամադրելու մասին: Կնքված պայմանագրի շրջանակներում ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված հարկերի պահումից հետո Հ. Ն.-ին ամսական վճարման ենթակա գումարը կազմել է 2.565.000 ՀՀ դրամ, իսկ տասը տարվա համար վճարման ենթակա ընդհանուր գումարը՝ 307.800.000 ՀՀ դրամ:

Այնուհետև՝ 2016 թվականի հուլիսի 15-ին, Հ. Ն.-ի և «Սանիթեք» ՍՊ ընկերության միջև կնքվել են վարձակալության պայմանագրեր՝ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 3-րդ նրբանցք 2/2 հասցեում գտնվող 646,2 քմ և 610,56 քմ մակերեսներով տարածքները ամսական՝ համապատասխանաբար 476.410 և 715.000 ՀՀ դրամ վարձավճարներով վարձակալությամբ տրամադրելու մասին:

2019 թվականի հոկտեմբերի 3-ին «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների ձեռքբերման պայմանագրերը միակողմանի լուծվել են, իսկ մինչ այդ՝ Վ. Ն.-ն հոր՝ Հ. Ն.-ի համար որպես այլ առավելության տեսքով (գույքային օգուտի) կաշառք փաստացի ստացել է շուրջ 141.273.953 ՀՀ դրամ գույքային օգուտ:

Վերը նշված հանցանքների կատարման համար Վ. Ն.-ին մեղադրանք է ներկայացվել արարքները կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: